Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-168-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին պարբերությունը «առևտրային բանկեր» բառերից հետո լրացնել «և կրիպտոակտիվների պահառուներին» բառերով.

2) երրորդ պարբերությունը «առևտրային բանկեր» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվների պահառուներին» բառերով․

3) չորրորդ պարբերության «և Կենտրոնական դեպոզիտարիա» բառերը փոխարինել «, կրիպտոակտիվների պահառուներին և Կենտրոնական դեպոզիտարիա» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը «արժեթղթերը,» բառից հետո լրացնել « կրիպտոակտիվները,» բառով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 53.3. Կրիպտոակտիվների վրա բռնագանձում տարածելը

 

1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջոցով: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ:

2. Կրիպտոակտիվները սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կրիպտոակտիվների հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ կրիպտոակտիվի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերին համապատասխան:

4. Եթե պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում և հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հունիսի 23

Երևան

ՀՕ-168-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: