ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 57-րդ կետը «արժեթղթերի շուկայի ոլորտի ծառայողական գաղտնիքը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվների շուկայի ոլորտի ծառայողական տեղեկությունը,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվները» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «դատախազության դեպոզիտային հաշվին,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը «մարմնին,» բառից հետո լրացնել «կրիպտոակտիվները՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մոտ կամ ապակենտրոնացված գրանցամատյանում իրավասու լիազոր մարմնի համար բացված հաշվին,» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հանրապետության նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
 
 2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-182-Ն  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|