Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 101-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 142-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․

«5. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվով վճարում կատարելն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 143.1-ին հոդվածի 1-ին մասը «տեխնոլոգիայի» բառից հետո լրացնել «կամ նմանատիպ այլ տեխնոլոգիայի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ համակարգչային» բառերը փոխարինել «, համակարգչային կամ ապակենտրոնացված» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 356-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․

«5. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս կրիպտոակտիվների օգտագործումն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 589-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն մասի իմաստով գույք չեն հանդիսանում դրամական միջոցները, որոնց նկատմամբ կիրառելի են կրիպտոակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրն առ ոչինչ է: Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում՝

1) սպառողական թոքեններ թողարկողի կողմից առաջարկվող որևէ ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար սպառողական թոքենների օգտագործումը.

2) ապրանք ձեռք բերելու կամ ծառայությունից օգտվելու համար այն կրիպտոակտիվների օգտագործումը, որոնք ձեռք բերողն իրավունք ունի օգտագործելու միայն թողարկողի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խմբի կողմից առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու համար:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հունիսի 23

Երևան

ՀՕ-181-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան