ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը1» կետով.
«ը1) կրիպտոակտիվների շուկան և կրիպտոակտիվներով ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» կետով.
«զ1) կրիպտոակտիվներ ձեռք բերողների պաշտպանության, կրիպտոակտիվների շուկայում կրիպտոակտիվների արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, կրիպտոակտիվների արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով, իսկ «ներդրումային ընկերությանը,» բառերից հետո՝ «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «գաղտնի համարվող» բառերը փոխարինել «կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծառայողական» բառերով:
Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերով․
2) 5-րդ մասը «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով.
3) 6-րդ մասը՝
ա․ «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով,
բ․ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.
4) 7-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 39.5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ժե» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով.
2) 6-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերի համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 8. Օրենքի 39.10-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39.10. | Բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական, վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը». |
2) 1-ին մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով․
3) 1-ին մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով․
4) 2-րդ մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.
5) 3-րդ մասի «ը» կետը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 9. Օրենքի 39.12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ե» կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով․
2) 3-րդ մասը՝
ա․ «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով,
բ․ «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.
3) 4-րդ մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 10. Օրենքի 39.13-րդ հոդվածը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 11. Օրենքի 39.14-րդ հոդվածը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:
Հոդված 12. Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով:
Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-172-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|