ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը «վարկային կազմակերպությունը» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «և 5.1-ին մասերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «, 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ մասերով նախատեսված ծառայությունների» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ մասերով.
«5.2. Կառավարիչն իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետով սահմանված համապատասխանաբար կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ՝ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
5.3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 5.2-րդ մասով նախատեսված ծառայություններին՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:»․
3) 7-րդ մասի «3-րդ կամ 4-րդ կամ 4-րդ և 5-րդ» բառերը փոխարինել «3-րդ կամ 4-րդ կամ 4-րդ և 5-րդ կամ 5.2-րդ կամ 5.3-րդ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ մասում «և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում» բառերը փոխարինել «կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվների փաթեթի կառավարում կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու դեպքում պահպանել «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սահմանված այլ պարտականությունները:»:
Հոդված 5. Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 6. Օրենքի 106-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-176-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|