ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.13-5.15-րդ կետերով.
«5.13. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի) գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
5.14. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
5.15. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի) յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-177-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|