ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 819-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1597-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (ՇԺԵ-2) ծրագիրը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը հաստատելու մասին» N 1597-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (ՇԺԵ-2) ծրագիրը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և կատարման պլանը հաստատելու մասին» N 1597-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածով իրականացված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 819-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1597-Ա որոշման |
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N-2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ (ՇԺԵ-2) ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆ
NN ը/կ |
Աշխատանքների անվանումը |
Աշխատանքների ավարտման ժամկետները |
I ՓՈՒԼ Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորության գնահատում |
||
1. |
Համալիր հետազոտություն |
|
1.1. |
«Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման» որակի ապահովման ծրագրի (ՇԺԵ-2 ՈԱԾ) մշակում։ |
Կատարված է |
1.2. |
Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր հետազոտության իրականացման մեթոդաբանության վերանայում։ |
Կատարված է |
1.3. |
Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (ՆՏՓ) վերլուծության կատարում և ՇԺԵ-2-ի համար կիրառելի ՆՏՓ-երի ցանկի մշակում՝ ներառյալ Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի համալիր հետազոտության անցկացման ՆՏՓ-երը։ |
Կատարված է |
1.4. |
Համակարգերի, կոնստրուկցիաների և բաղադրիչների (ՀԿԲ-երի) ցանկի վերանայում Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի համալիր հետազոտության անցկացման համար: |
Կատարված է |
1.5. |
Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի համալիր հետազոտության ընդհանուր ծրագրի մշակում։ |
Կատարված է |
1.6. |
Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի ՀԿԲ-երի տարրերի հետազոտության, տեխնիկական վիճակի գնահատման և մնացորդային ռեսուրսի հիմնավորման աշխատանքային ծրագրերի մշակում։ |
Կատարված է |
1․7․ |
Համալիր հետազոտության իրականացում |
|
1.7.1. |
Տարրերի տեխնիկական վիճակի գնահատում, որի ընթացքում պետք է կատարվեն՝ |
Կատարված է |
1.7.1.1. |
Տարրերի շահագործման ռեժիմների վերլուծություն։ |
Կատարված է |
1.7.1.2. |
Տարրերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման արդյունքների վերլուծություն։ |
Կատարված է |
1.7.1.3. |
Շրջակա միջավայրի խիստ պայմաններում աշխատելու համար ատեստավորման աշխատանքների արդյունքների վերլուծություն։ |
Կատարված է |
1.7.1.4. |
Մետաղի հետազոտության արդյունքների վերլուծություն։ |
Կատարված է |
1.7.1.5. |
Հուսալիության և ամրության տվյալները հաստատող հաշվարկների կատարում։ |
Կատարված է |
1.7.1.6. |
Լրացուցիչ փորձարկումների իրականացում: |
Կատարված է |
1.7.2. |
Ռեսուրսը սպառած և փոխարինման ենթակա տարրերի որոշում։ |
Կատարված է |
1.7.3. |
Այն տարրերի որոշում, որոնց ռեսուրսի կառավարումն իրականացվում է պարբերաբար կատարվող տեխնիկական սպասարկմամբ և վերանորոգմամբ։ |
Կատարված է |
1.7.4. |
Չփոխարինվող և չվերականգնվող տարրերի որոշում և նրանց մնացորդային ռեսուրսի նախնական գնահատման իրականացում։ |
Կատարված է |
1.7.4.1. |
Հետազոտվող տարրերի ծերացման մեխանիզմների և նրանց ինտենսիվության որոշում։ |
Կատարված է |
1.7.4.2. |
Տարրերի վերահսկում (կամ վերահսկման ներդրման հնարավորություն)՝ մինչև սահմանային վիճակի հասնելը տարրերի բնութագրերի վատթարացման հայտնաբերման հնարավորությունն ապահովելու նպատակով։ |
Կատարված է |
1.7.5. |
Այն չփոխարինվող և չվերականգնվող տարրերի որոշում, որոնց տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքների իրականացում կամ ռեսուրսի կառավարման ծրագրերի մշակում (ծերացման կառավարման ծրագրեր)։ |
Կատարված է |
1.7.6. |
Մնացորդային ռեսուրս ունեցող այն փոխարինվող տարրերի որոշում, որոնց շահագործման ժամկետը հնարավոր է երկարացնել։ |
Կատարված է |
1.7.7. |
Էներգաբլոկի շահագործման ժամկետը սահմանափակող չփոխարինվող և չվերականգնվող տարրերի որոշում՝ ներառյալ այն տարրերը, որոնց ռեսուրսը սպառվում է շահագործման նախագծային կամ լրացուցիչ ժամկետում կամ նշված ժամկետների համար պահանջվում է լրացուցիչ գնահատում։ |
Կատարված է |
1.7.8. |
Շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում գոյացած աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) պահման հնարավորության որոշում։ |
Կատարված է |
1.7.9. |
Շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում գոյացած ճառագայթաակտիվ թափոնների (ՃԱԹ) անվտանգ կառավարման հնարավորության որոշում։ |
Կատարված է |
1.7.10 |
Համալիր հետազոտության հաշվետվության մշակում՝ համաձայն ՀՀ ՄԱԿ Կոմիտեի նախագահի 19.01.2016 թվականի N-9 հրամանի։ |
Կատարված է |
1.8. |
Համալիր հետազոտության հաշվետվության ներկայացում ՀՀ ՄԱԿ Կոմիտե։ |
01․09․2025 թ․ |
2. |
Էներգաբլոկի անվտանգության գնահատում |
|
2.1. |
ԳՇԽ ցանկացած մասում Ду 200մմ համարժեք տրամագծով արտահոսքի փոխհատուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների որոշում հաշվարկային մեթոդով՝ հաշվի առնելով եզակի խափանման սկզբունքը։ |
01․07․2026 թ․ |
2.2. |
ՌԿ անվտանգ կանգի և հովացման, շրջակա միջավայր ճառագայթաակտիվ արտանետումների վերահսկման և տեղայնացման վրա հրդեհների ազդեցության վերլուծության կատարում: Հաշվետվության մշակում։ |
17.02.2026 թ․ |
2.3. |
Ատոմային էներգետիկայի բնագավառում գործող ՆՏՓ-երի պահանջներից Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի նախագծի և փաստացի վիճակի շեղումների բացահայտում. ա․ ՆՏՓ-երի ընդհանուր ցանկի որոշում, որի համաձայն անհրաժեշտ է անցկացնել անհամապատասխանությունների վերլուծություն, և դրա համեմատումը ՆՏՓ-երի այն ցանկի հետ, որը կիրառվել է առաջին երկարաձգման ընթացքում անհամապատասխանությունների վերլուծության կատարման ժամանակ, բ․ Կարգավորող մարմնի կողմից նոր նշված ՆՏՓ-երի պահանջներից Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի փաստացի վիճակի շեղման վերլուծության կատարում, գ․ էներգաբլոկի փաստացի վիճակի գնահատում՝ հաշվի առնելով մինչև 2026 թվականը երկարաձգման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման կամ փոխհատուցման նպատակով իրականացված միջոցառումները, դ․ Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի անվտանգության գնահատման հաշվետվության մշակում: |
01.09.2025 թ․ |
2.4. |
1-ին և 2-րդ մակարդակների Անվտանգության հավանականային վերլուծության վերանայում: |
01.12.2025 թ․ |
2.5. |
Անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մշակում ՇԺԵ-2-ի համար՝ կատարված անհամապատասխանությունների վերլուծության արդյունքների հիման վրա։ |
01.09.2025 թ․ |
2.6. |
Անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մշակում ՇԺԵ-2-ի համար՝ ԳՇԽ ցանկացած մասում Ду 200մմ համարժեք տրամագծով արտահոսքի փոխհատուցման որոշման արդյունքների հիման վրա։ |
05․10․2026 թ․ |
2.7. |
Հայկական ԱԷԿ-ի՝ հրդեհային անվտանգության մասով արդիականացման միջոցառումների մշակում (կատարվում է ՌԿ անվտանգ կանգի և հովացման, շրջակա միջավայր ճառագայթաակտիվ արտանետումների վերահսկման և տեղայնացման վրա հրդեհների ազդեցության վերլուծության արդյունքների հիման վրա)։ |
01․07․2026 թ․ |
3. |
ՇԼԺ-2-ին նախապատրաստվելու ծրագիր |
|
3.1. |
ՇԼԺ-2 ծրագրի մշակում, որում պետք է ներկայացված լինեն. ա․ շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի անվտանգության ապահովման տեխնիկական միջոցառումներ, բ․ ռեսուրսը սպառած տարրերի փոխարինման միջոցառումներ, գ․ չվերականգնվող և չփոխարինվող տարրերի անվտանգության հիմնավորման աշխատանքներ, դ․ ՇԼԺ-2 ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման աշխատանքներ, ե․ համակարգերի (տարրերի) մոնտաժման և փորձարկման աշխատանքներ, զ․ շահագործական և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի վերանայում, է․ ծերացման կառավարման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման փաստաթղթերի վերանայում, ը․ շահագործման անձնակազմի վերապատրաստում։ |
01.09.2025 թ․ |
3.2. |
Շահագործման լրացուցիչ ժամկետի և էներգաբլոկը դրան նախապատրաստելու վերաբերյալ որոշման ընդունում՝ համաձայն առաջին փուլի աշխատանքների արդյունքների |
15.09.2025 թ․ |
4. |
ՇԺԵ-2-ին Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի նախապատրաստման ֆինանսական ծախսերի նախնական գնահատում |
|
4.1. |
Այն սարքավորումների ցանկերի վերլուծությունը, որոնց ձեռքբերումն անհրաժեշտ է տարրերի փոխարինման, համակարգերի արդիականացման և անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար: Նախնական գնահատում՝ ըստ յուրաքանչյուր ցանկի։ |
Կատարված է |
4.2. |
Տարրերի փոխարինման, չփոխարինվող բաղադրամասերի ռեսուրսի երկարացման հիմնավորման, համակարգերի արդիականացման և անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման՝ կատարման ենթակա աշխատանքների ծավալի, կազմի, բովանդակության վերլուծություն: Նախնական գնահատում՝ ըստ յուրաքանչյուր ուղղության |
Կատարված է |
4.3. |
ՇԺԵ-2-ի հետ կապված անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական գնահատում: |
Կատարված է |
4.4. |
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 393-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո վերանայել ,Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման իրականացմանե աշխատանքային ծրագիրը՝ անհրաժեշտ աշխատանքների կատարումը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը հստակեցնելու նպատակով։ |
01․11․2025 թ․ |
II ՓՈՒԼ Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկը ՇԼԺ-2-ին նախապատրաստելու ծրագրի իրականացում |
||
5. |
Չփոխարինվող և չվերականգնվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման հիմնավորում |
|
5.1. |
Ջերմահիդրավլիկ հաշվարկների տվյալների ինժեներական բազայի ակտուալացում։ |
Կատարված է |
5.2. |
«Հետազոտման, տեխնիկական վիճակի գնահատման և մնացորդային ռեսուրսի հիմնավորման» լրացուցիչ հետազոտությունների համար ծրագրերի մշակում։ |
30.03.2026 թ․ |
5.3. |
Աշխատանքների իրականացում՝ ըստ «Հետազոտման, տեխնիկական վիճակի գնահատման և մնացորդային ռեսուրսի հիմնավորման» ծրագրերի։ |
Կատարված է ՊՆՎ-25 (01.08.2025 թ.) ՊՆՎ-26 (01.08.2026 թ.) |
5.4. |
Տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների և ամրության հաշվարկների արդյունքների հիման վրա էներգաբլոկի չփոխարինվող և չվերականգնվող տարրերի շահագործման ժամկետի երկարացման հիմնավորում մինչև 2031 թվականը՝ գործող ԱԳՎՀՀ-ի կոնֆիգուրացիայով։ |
01.05.2026 թ. |
5.5. |
Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի վերաբերյալ եզրակացությունների մշակում մինչև 2031 թվականը՝ գործող ԱԳՎՀՀ-ի կոնֆիգուրացիայով։ |
01.08.2026 թ. |
5.6. |
Շենքերի ու շինությունների՝ նախագծային ժամկետի սահմաններից դուրս շահագործման հնարավորության հաշվարկային հիմնավորում։ |
22.04.2026 թ․ |
5.7. |
Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի հետագա շահագործման հնարավորության, ժամկետների և պայմանների վերաբերյալ որոշումների մշակում մինչև 2031 թվականը՝ գործող ԱԳՎՀՀ-ի կոնֆիգուրացիայով։ |
01.08.2026 թ. |
5.8. |
Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի մինչև 2041 թվականը շահագործման ժամկետի երկարացման հիմնավորում՝ ԱԳՎՀՀ-ի մոդիֆիկացիան որոշելուց հետո։ |
06․09․2028 թ․ |
5.9. |
Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի չվերականգնվող և չփոխարինվող տարրերի մինչև 2041 թվականը շահագործման հնարավորության, ժամկետների և պայմանների վերաբերյալ եզրակացությունների մշակում, ԱԳՎՀՀ-ի մոդիֆիկացիան որոշելուց հետո։ |
01․03․2029 թ․ |
6. |
Էներգաբլոկի անվտանգության և հուսալիության բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրում |
|
6.1. |
Համալիր հետազոտության արդյունքում անվտանգության 1-3 դասերին պատկանող այն տարրերի փոխարինում, որոնց ռեսուրսը մոտ է սպառվելուն և ենթակա չէ վերանորոգման. |
Համաձայն տարրերի փոխարինման ժամանակացույցի |
6.2. |
Հերմետիկ սենքերի կիպացում |
Կատարված է |
6.3. |
ԳՇԽ ցանկացած մասում Ду 200մմ համարժեք տրամագծով արտահոսքի փոխհատուցման համար անհրաժեշտ, հաշվարկային մեթոդով որոշված տեխնիկական միջոցառումների իրականացում (գործող ԱԳՎՀՀ-ի մոդիֆիկացիա)։ |
ՊՆՎ-29 |
6.4. |
Ռեակտորի իրանի և շոգեգեներատորների կոլեկտորների քայքայման հավանականության վերլուծությունների (ՔՀՎ) կատարում։ |
17.01.2029 թ․ |
6.5. |
LBB հայեցակարգի կիրառելիության հիմնավորում՝ ԱԳՎՀՀ-ի կատարված մոդիֆիկացիայի հետ կապված և հաշվի առնելով ԱԳՎՀՀ-ի պլանավորվող մոդիֆիկացիան։ |
28․05․2026 թ․ |
6.6. |
Արտահոսքի հայտնաբերման համալիր տեղեկատվական համակարգի (LDS) ընդլայնում LBB հայեցակարգի վերանայման արդյունքների հիման վրա։ |
ՊՆՎ-29 |
6.7. |
Հայկական ԱԷԿ-ի՝ հրդեհային անվտանգության մասով արդիականացման միջոցառումների իրականացման համար նախագծային որոշումների մշակում։ |
29.07.2027 թ․ |
6.8. |
Հայկական ԱԷԿ-ի՝ հրդեհային անվտանգության մասով արդիականացման միջոցառումների իրականացում (կատարվում է ՌԿ անվտանգ կանգի և հովացման, շրջակա միջավայր ճառագայթաակտիվ արտանետումների վերահսկման և տեղայնացման վրա հրդեհների ազդեցության վերլուծության արդյունքների հիման վրա)։ |
Կատարման ժամկետը՝ ըստ միջոցառումների իրականացման առանձին պլան- ժամանակացույցի |
6.9. |
2021 թվականին կատարված թրծաթողումից հետո շահագործման ընթացքում Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի հատկությունների վերահսկման ծրագրի իրականացում։ Ռեակտորի իրանի նմուշ-վկաների կոմպլեկտների (комплекты образцов-свидетелей) հետազոտությունների արդյունքների հիման վրա տեխնիկական հաշվետվության մշակում։ |
06.10.2028 թ․ |
6.10. |
ԳԱԱ=0,42g–ով երկրաշարժի դեպքում սեյսմիկ անվտանգության գնահատման ծրագրի իրականացում։ |
01.07.2026 թ․ |
6.11. |
Ըստ տեխնոլոգիական պարամետրների ՌԿ վերին մակարդակի պաշտպանությունների համակարգի արդիականացում՝ փոխարինելով ռելեական սխեման միկրոպրոցեսորայինով։ |
01.07.2028 թ․ |
6.12. |
ՎԿՓ կասետների շարժաբերների հիմնանորոգում և մնացորդային ռեսուրսի հիմնավորում: |
04.07.2028 թ․ |
6.13. |
ԳՇՊ ավտոմատիկայի համակարգի արդիականացում՝ փոխարինելով ռելեական սխեման միկրոպրոցեսորայինով։ |
01.06.2026 թ. |
6.14. |
ԲԿՎ և ԱԲՎ (БЩУ и ЩАО) տեխնիկական ազդասարքերի արդիականացում։ |
ՊՆՎ-26 |
6.15. |
Պատահարների գրանցման համակարգի արդիականացում։ |
01.12․2026 թ. |
6.16. |
ՏԳ-3,4-ի վիբրացիոն վիճակի վերահսկման համակարգի ներդրում (գործողի փոխարեն)։ |
01.09.2026 թ. |
6.17. |
2ԳՇՊ-1փ6–ի վիբրացիոն վիճակի վերահսկման համակարգի ներդրում։ |
01.09.2026 թ. |
6.18. |
Ռեակտորի կափարիչի տակից վթարային գազահեռացման համակարգի ներդրում։ |
03.08.2026 թ․ |
6.19. |
Ռեակտորի հզորության ավտոմատ կարգավորման (АРМ) և տուրբինի կառավարման համակարգերի արդիականացում։ |
01.09.2026 թ. |
6.20. |
Նեյտրոնային հոսքի վերահսկման սարքվածքի (АКНП) համակարգի արդիականացում։ |
01.07.2028 թ․ |
6.21. |
2ՇԳ-1-6-ի մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգի արդիականացում։ |
01.07.2028 թ․ |
6.22. |
ԱԲՎ վրա առաջնային կերպափոխիչների և երկրորդային հսկիչ-չափիչ սարքերի (ՀՉՍ) փոխարինում։ |
01.09.2025 թ. |
6.23. |
Վերբեռնման մեքենայի էլեկտրական մասի արդիականացում։ |
01.09.2026 թ․ |
6.24. |
ՏԳ-3, ՏԳ-4, Տ-3, Տ-4 գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի և 23Տ и 24Տ սեփական կարիքների տրանսֆորմատորների պաշտպանության ռելեական սխեմայի արդիականացում՝ փոխարինելով այն միկրոպրոցեսորայինով (երկանցուղային տարբերակի)։ |
01.09.2026 թ. |
6.25. |
6 կՎ անջատիչների փոխարինում էլեգազային անջատիչներով ռելեական հատվածամասերի հետ միասին՝ կիրառելով միկրոպրոցեսորային սարքեր՝ 3РБ-1,2; 4РБ-1,2 սեկցիաներում։ |
01.09.2026 թ. |
6.26. |
0,4 կՎ ավտոմատ անջատիչների փոխարինում ռելեական հատվածամասերի հետ միասին՝ կիրառելով միկրոպրոցեսորային սարքեր՝ 25БНН, 26БНН, 28НА, 29НА սեկցիաներում։ |
01.09.2026 թ. |
6.27. |
2Тр տրանսֆորմատորի 35 կՎ եռաբևեռ սակավայուղային անջատիչի փոխարինում արտաքին տեղակայման էլեգազային անջատիչով։ |
01.09.2026 թ. |
6.28. |
ПАО-1,2,3,4 վթարային լուսավորության վահանների փոխարինում ժամանակակից վահաններով։ |
01.09.2026 թ. |
6.29. |
Լրացուցիչ վթարային հովացման (ДАР) համակարգի արդիականացում КРУН-6кВ արտաքին տեղակայման սեկցիաների և КТПН-0,4кВ կոմպլեկտային տրանսֆորմատորային ենթակայանի փոխարինման մասով։ |
01.09.2026 թ. |
6.30. |
«Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի ռեակտորային կայանքի սարքավորումների և համակարգերի դասակարգչի» - 270.200Д4 (АО ОКБ ,Гидропрессե) և «Ատոմային էներգետիկայի բնագավառում անվտանգության վերաբերյալ ՆՏՓ-երի պահանջների համաձայն համակարգերի, տարրերի, սարքավորումների և կառույցների դասակարգչի» - գույք. №А-64420 НИИАЭП վերանայում։ |
03.04.2026 թ․ |
6.31. |
Հերմետիկ տարածքների (ГП) պաշտպանություն արտանախագծային վթարների (ЗПА) դեպքում ջրածնի պայթյունավտանգ կոնցենտրացիաների կուտակման կանխմամբ. ա․ կատարել վերլուծություններ այնպիսի միջոցառումների մշակման նպատակով, որոնց ներդրումը կհանգեցնի ջրածնի պայթյունավտանգ կոնցենտրացիաների կուտակման սպառնալիքի նվազեցմանը, բ․ ներդնել պասիվ ավտոկատալիտիկ ռեկոմբինատորներ (PARs), գ․ վերանայել արտանախագծային և ծանր վթարների դեպքում ջրածնի պայթյունավտանգ կոնցենտրացիաների կուտակման սպառնալիքի նվազեցման ռազմավարությունը՝ այն ներառելով ԾՎԿՁ-ների (РУТА) մեջ, դ․ ներդնել ՀՍ-ում ջրածնի հայտնաբերման համակարգ՝ համապատասխան ռազմավարություններ կիրառելու նպատակով: |
Կատարված է 01.07.2028 թ․ 01.12.2026 թ. 01.07.2028 թ․ |
6.32. |
ԳՇՊ յուղահամակարգի նոր նախագծի իրականացում։ |
ՊՆՎ-28 |
6.33. |
Նախատեսել օդափոխման համակարգերի սահափականների փակման ազդանշանի փոխանցումը ռեակտորի կափարիչի տակ գտնվող տարածքում ճնշման առկայության դեպքում: Հաշվարկների կատարում՝ կափարիչի տակ գտնվող տարածքում առկա ճնշումից սահափականների գործարկման (փակվելու) ճնշումը որոշելու նպատակով: Միջոցառման մշակում և ներդրում Р-2 և В-2 օդափոխման համակարգերի սահափականների փակման բլոկավորվածքների գործարկման ալգորիթմի համար: |
03.08.2026 թ․ |
6.34. |
Հայկական ԱԷԿ-ում սարքավորումների ատեստավորման ծրագրի ներդրում: ա․ Ատեստացիոն տվյալներ չունեցող սարքավորումների ատեստավորման իրականացում: բ․ Սարքավորումների ատեստավորման պահպանմանն ուղղված միջոցառումների ներդրում: |
01.12.2026 թ. Մշտապես |
6.35. |
Վթարային կանգի վահանի (ПАО) և հետվթարային մոնիթորինգի համակարգի (СПМ) սրահների համար անձնակազմի կենսապահովման ինքնուրույն համակարգերի ներդրում։ |
30.11.2027 թ. |
6.36. |
А-013/2 սենյակում հրդեհների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների համալիրի որոշում՝ ա․ ճնշամղման հատվածում ճնշման իջեցման դեպքում ԳՇՊ յուղապոմպերի անջատման սխեմայի հուսալիության բարձրացման համար, բ․ հերմետիկ տարածքներում հրդեհի հայտնաբերման համակարգի ներդրման համար, գ․ ԳՇՊ յուղապոմպերի ճնշամղման հատվածում յուղամուղից յուղի արտահոսքի հավանականության նվազեցման համար։ |
30.12.2026 թ. |
6.37. |
Э-105 և Э-119 սենյակներում ավտոմատ հրդեհաշիջման համակարգերի տեղակայման միջոցառման մշակում և ներդրում, ինչպես նաև Э-105 և Э-119 սենյակների միջև հակահրդեհային պատնեշների հուսալիության ստուգման և բարձրացման միջոցառման մշակում և ներդրում։ |
Կատարված է |
6.38. |
24 ժամվա ընթացքում ՇԳ ՍԴՊ (ДНП ПГ) համակարգի աշխատունակության հիմնավորում՝ հաշվի առնելով վառելիքի պաշարները, քիմիապես աղազերծված ջրի պաշարները և պոմպի երկարատև աշխատանքը։ |
Կատարված Է |
6.39. |
Միջանկյալ ռելեների վահանի (ЩПР) սենյակում (Э-314/2) հրդեհի վաղ հայտնաբերման և հրդեհաշիջման միջոցառման մշակում: ՄՌՎ սրահում ТР-26, ТР-27 և АР-1 վահանների առանձնացմանն ուղղված միջոցառումների մշակում։ |
30.12.2026 թ. |
6.40. |
Մալուխային կիսահարկի Э-202/9 и Э-202/10 սենյակներում մալուխների ուղեգծման հստակեցում: Ռեակտորային և տուրբինային արտադրամասերի ստուգիչ մալուխների առանձնացման միջոցառումների մշակում: |
30.12.2026 թ. |
6.41. |
Փրփրային հրդեհաշիջման պոմպերի (НПП) և էլեկտրաֆիկացված սողնակների (ЭФЗ) մալուխների ուղեգծման հստակեցում: Մալուխային թունելներում ՓՀՇՀ (СППТ) բաղադրամասերի մալուխների լրացուցիչ հրդեհային պաշտպանության միջոցառումների մշակում: |
30.12.2026 թ. |
6.42. |
Բորի հանգույցում հրդեհային ավտոմատիկայի տեղակայում՝ սարքավորումները հրդեհից պաշտպանելու նպատակով: Հակահրդեհային պատնեշների տեղակայում՝ բորի հանգույցում գտնվող անվտանգության համակարգերի տարրերի ֆիզիկական բաժանումն ապահովելու համար: |
30.12.2026 թ. |
6.43. |
Պայթյունի հարվածային ալիքի, թռչող ապարատների և այլ թռչող առարկաների անկման սպառնալիքի հավանականության գնահատում: Տեղայնացնող համակարգերի պաշտպանիչ կոնստրուկցիաների՝ տեղային հարվածական բեռնվածքների նկատմամբ կայունության հաշվարկի կատարում: |
01․12․2025 թ․ |
6.44. |
ՆԿՎՇԸ-ների (СОАЭП) լրակազմի վերջնամշակում՝ հաշվի առնելով ԱԳՎՀՀ-ի և սպրինկլերային համակարգի մոդիֆիկացիայի իրականացումը, և դրանց ներդրումը: |
30.12.2026 թ․ |
6.45. |
Վթարային հակազդման կենտրոնի նորոգում և սարքավորում: Վթարային հակազդման կենտրոնում անհրաժեշտ ընթացակարգերի, տեղակայման սխեմաների, կապի համակարգերի և օդափոխման համակարգերի առկայության ապահովում: Արտակարգ իրավիճակներում աշխատելու համար ռադիոլոգիական մոնիթորինգի հնարավորության ապահովում: |
Կատարված է |
6.46. |
Հեղուկ ճառագայթաակտիվ թափոնների (ЖРО) անոթներ պարունակող սենյակներում առկա երեսպատվածքի ստուգման իրականացում և հայտնաբերված թերությունների վերացում: |
01.12.2025 թ. |
6.47. |
Ծանր վթարների կառավարման ժամանակ օգտագործվող սարքավորումների պահպանվածության և աշխատունակության հաշվարկային հիմնավորման իրականացում: Վատագույն եղանակային պայմանների դեպքում արտանախագծային վթարների և ծանր վթարների ժամանակ բնակչության պարտադիր տարհանման միջոցառումների և պլանավորման գոտիների չափերի որոշում: Հայկական ԱԷԿ-ում արտանախագծային և ծանր վթարների դեպքում բնակչության պաշտպանության տեխնիկական և/կամ կազմակերպչական միջոցառումների կոմպլեքսի լրամշակում: ԾՎԿՁ-ների լրամշակում՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ում իրականացված արդիականացումները, և դրանց ներդրումը: |
01.07.2026 թ․ |
6.48. |
«ՀԱԷԿ» ՓԲԸ Պահուստային ճգնաժամային կենտրոնի (ՊՃԿ) կառուցում։ |
22.05․2026 թ․ |
6.49. |
«ՀԱԷԿ» ՓԲԸ ՇՊ-3,4 շրջանառու պոմպերի ճնշումային խողովակաշարերի փոխարինում՝ սկսած հակադարձ կափույրներից, այդ թվում թիվ 2 հովացման աշտարակի ներսում՝ նրանց կոշտության օղերով, փոխհատուցիչներով, կցախողովակներով և հենարաններով։ |
01.08.2025 թ․ |
6.50. |
Կապի համակարգի արդիականացում, այդ թվում. ա․ օպերատիվ կապի համակարգի (ՕԿՀ) ձեռքբերում: Սարքավորումների ձեռքբերում, մոնտաժում, կարգաբերում և 2 մասնագետների ուսուցում, բ․ ձեռքբերում, տեղակայում, կարգաբերում և 2 մասնագետների ուսուցում ավտոմատ թվային կոմուտատորի համար, գ․ խորհրդակցություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում. տիպը՝ CCS-900 ULTRA (CCS-ULTRA)։ |
01.12.2026 թ․ |
7. |
Էներգաբլոկի համակարգերի (տարրերի) փորձարկումներ |
01.05.2026 թ. |
8. |
Էներգաբլոկի Անվտանգության պարբերական դիտարկման հաշվետվության մշակում |
|
8.1. |
Անվտանգության պարբերական դիտարկման իրականացման ծրագրի պատրաստում և համաձայնեցում ՀՀ ՄԱԿ Կոմիտեի հետ։ |
Կատարված է |
8.2. |
ա․ Անվտանգության պարբերական դիտարկման իրականացում։ բ․ Անվտանգության պարբերական դիտարկման վերաբերյալ հաշվետվության անկախ փորձաքննության անցկացում։ |
20․05․2026 թ․ |
8.3. |
Անվտանգության պարբերական դիտարկման վերաբերյալ հաշվետվության ներկայացում ՀՀ ՄԱԿ Կոմիտե։ |
01․06․2026 թ․ |
9. |
ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 23-ի N 1085-Ն որոշման «Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը ներկայացվող պահանջները» հավելվածի 35-րդ կետի (ենթակետեր 1-4) վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում ՀՀ ՄԱԿ Կոմիտեի պահանջներին համապատասխանող ձևով և բովանդակությամբ (կետ 48)՝ լրացուցիչ ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման թույլտվություն ստանալու նպատակով։ |
30.12.2029 թ․ |
1. N 2 hավելվածի 6.11-6.17-րդ, 6.19-6.29-րդ, 6.32-րդ և 6.35-րդ կետերում նշված միջոցառումները բաղկացած են հետևյալ փուլերից՝
1) տեխնիկական պահանջի մշակում.
2) անվտանգության հիմնավորման մշակում.
3) նախագծահետազննական աշխատանքներ.
4) շին-մոնտաժային աշխատանքներ.
5) գործարկման-կարգաբերման աշխատանքներ։
2. N 2 հավելվածի 6.18-րդ կետում նշված միջոցառումը բաղկացած է հետևյալ փուլերից՝
1) անվտանգության հիմնավորման մշակում.
2) շին-մոնտաժային աշխատանքներ.
3) գործարկման-կարգաբերման աշխատանքներ։
3. N 2 հավելվածի 6.36-րդ, 6.37-րդ և 6.39-6.42-րդ ենթակետերում նշված միջոցառումները կհստակեցվեն N 2 հավելվածի 2.2-րդ կետում նշված «ՌԿ անվտանգ կանգի և հովացման, շրջակա միջավայր ճառագայթաակտիվ արտանետումների վերահսկման և տեղայնացման վրա հրդեհների ազդեցության վերլուծության կատարում» միջոցառման իրականացման ժամանակ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
23.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |