«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 47-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.05.25 N 665-Ն)
1. Հաստատել`
ա) թափոնների անձնագրավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնի անձնագրի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետ` թափոններ առաջացնող) վտանգավոր թափոնների անձնագրի (այսուհետ` անձնագիր) կազմման, համաձայնեցման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն)
2. Վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության ու վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով և հիմք է հանդիսանում անձնագրավորվող թափոնների հետ կապված տեխնոլոգիական, տնտեսական, իրավական և այլ որոշումների ընդունման համար, մասնավորապես, կապված շրջակա միջավայրի պահպանության պահանջների կատարման, թափոնների անդրսահմանային փոխադրման կարգավորման, թափոնների տեղադրման համար բնապահպանական հարկի օբյեկտ հանդիսացող ծավալների հաշվառման և (կամ) հաշվարկման, ինչպես նաև բնապահպանական իրավախախտումների համար համապատասխան պատժամիջոցների կիրառման, արտադրանքի արտադրության համար որպես երկրորդային հումք թափոնների օգտագործման անհրաժեշտ և նպատակահարմար միջոցների ձեռնարկման, թափոնների վերամշակման նպատակահարմարության հետ և այլն:
(2-րդ կետը փոփ. 26.04.18 N 494-Ն)
3. Անձնագիրը պետք է նպաստի թափոնների տեղափոխման, ինչպես նաև անդրսահմանային փոխադրումների ժամանակ տեխնիկական արգելքների վերացմանը:
4. Անձնագիրը ներառում է թափոններ առաջացնողի մոտ գոյացող վտանգավոր թափոնների (այսուհետ` թափոն) տեսակի, քանակի, վտանգավորության աստիճանի, դրանց կազմի և ռեսուրսային ու հումքային հիմնական հատկությունների մասին տեղեկություններ:
(4-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն)
II. ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Թափոններն առաջացնող իրավաբանական անձի ղեկավարը, անհատ ձեռնարկատերը կամ նրանց կողմից լիազորված անձինք, համաձայն «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասի, թափոնների անձնագրավորման համար «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և ոլորտում լիազորված մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում թափոնների անձնագրերը:
(5-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն, 10.10.19 N 1442-Ն, խմբ. 29.05.25 N 665-Ն)
6. Անձնագիրը կազմվում է յուրաքանչյուր տեսակի թափոնի համար` սույն կարգի 12-րդ կետով սահմանված բովանդակության համաձայն:
7. Անձնագիրը համաձայնեցվում է այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում և գրանցվում գրանցամատյանում:
(7-րդ կետը փոփ. 24.12.15 N 1522-Ն)
8. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված անձնագրի բովանդակության թերի լինելու կամ անճշտությունների առկայության դեպքում անձնագիրը` այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լրամշակման: Կրկնակի ներկայացված անձնագիրը համաձայնեցվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում:
(8-րդ կետը խմբ. 24.12.15 N 1522-Ն)
9. Անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցվում և հաստատվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված անձնագրի բովանդակությանը համապատասխան, իսկ էլեկտրոնային հարթակից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներբեռնվում է սույն կարգի N 2 հավելվածով սահմանված թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի N 19-Ն հրամանով հաստատված թափոնի անձնագրի օրինակելի ձևին համապատասխան։
(9-րդ կետը խմբ. 29.05.25 N 665-Ն)
10. Եթե թափոններ առաջացնողն ստացել է լրացուցիչ կամ նոր տեղեկություններ տվյալ թափոնի մասին կամ, եթե արտադրական գործընթացում առաջացող և անձնագրավորված թափոնի տարեկան փաստացի քանակությունը գերազանցում է թափոնի անձնագրով ներկայացված քանակի 20 տոկոսը, ապա անձնագիրը ենթակա է վերահաստատման` սույն կարգով սահմանված ընթացակարգով:
(10-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն, լրաց.29.05.25 N 665-Ն)
11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից համաձայնեցված անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվում է թափոն առաջացնողին: Թափոն առաջացնողն անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով հաստատելով՝ ծանուցում է ուղարկում լիազոր մարմնին:
(11-րդ կետը խմբ. 24.12.15 N 1522-Ն, 29.05.25 N 665-Ն)
11.1. Թափոն առաջացնողի կողմից տվյալ տեսակի թափոնի համար սույն կարգի 10-րդ կետով սահմանված հիմքով նոր անձնագիր ներկայացնելու և հաստատելու դեպքում նախկինում հաստատված անձնագիրը լիազոր մարմնի կողմից արխիվացվում է՝ գրանցամատյանում նշելով նոր անձնագրի համարը և հաստատման ամսաթիվը։
(11.1-ին կետը լրաց. 29.05.25 N 665-Ն)
III. ԱՆՁՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
12. Անձնագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր տվյալները`
ա) թափոնի անվանումը,
բ) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու ու գործունեության վայրերը,
գ) թափոնի ծածկագիրը,
դ) անձնագրավորվող թափոնի տարեկան քանակությունը,
ե) թափոնի վտանգավոր հատկությունների ցանկը,
զ) թափոնի ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի),
է) թափոնի կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,
ը) թափոնի վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,
թ) թափոնի հրդեհապայթյունավտանգությունը,
ժ) թափոնի կոռոզիոն ակտիվությունը,
ժա) թափոնի ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,
ժբ) անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,
ժգ) թափոնի տեղափոխման սահմանափակումները,
ժդ) լրացուցիչ տեղեկություններ,
ժե) թափոն առաջացնողի հայտարարությունը:
(12-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն, փոփ., լրաց. 29.05.25 N 665-Ն)
(հավելվածը փոփ. 10.09.15 N 1038-Ն, փոփ., խմբ. 24.12.15 N 1522-Ն, փոփ. 26.04.18 N 494-Ն, 10.10.19 N 1442-Ն, փոփ., լրաց. 29.05.25 N 665-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.05.25 N 665-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ԹԱՓՈՆԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր N _____
______________________________ ___________ (վտանգավոր թափոնի անվանումը) (ծածկագիրը) ___________________________________________________________ (թափոններ առաջացնողի` իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու ու գործունեության վայրերը, անհատ ___________________________________________________________ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հաշվառման հասցեն ու գործունեության վայրը)
|
(հավելվածը փոփ. 10.09.15 N 1038-Ն, 24.12.15 N 1522-Ն, 29.05.25 N 665-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |