ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 536-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածով հաստատված վարչապետի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝
1) ստեղծել Ռազմավարական հաղորդակցության վարչություն:
2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 8-րդ կետի 15-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ ենթակետով.
«16) ապահովում է ռազմավարական մակարդակում կառավարության հաղորդակցության աշխատանքների համակարգումը, աջակցում է պետական կառավարման համակարգի մարմիններին իրականացնել միասնական, համակարգված, ներառական և պրոակտիվ հանրային հաղորդակցություն, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակցության հաղորդակարգերի և ուղեցույցների մշակում, մշտադիտարկում և գնահատում է իրազեկման արշավները, հանդես է գալիս ոլորտի լավարկման առաջարկներով և ծրագրերով:».
3) 42.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42.3-րդ կետով.
«42.3. Ռազմավարական հաղորդակցության վարչությունը՝
1) մշակում է հաղորդակցության ոլորտում պետական միասնական ռազմավարությունը՝ կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան.
2) աջակցում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակցության աշխատանքների իրականացմանը և ռազմավարական մակարդակում ապահովում է այդ աշխատանքների համակարգումը.
3) աջակցում է պետական կառավարման համակարգի մարմինների ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցության գործողությունների մշակման աշխատանքներին և ապահովում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հաստատված հաղորդակցային գործողությունների իրականացման համակարգումը, հավաքագրում է ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցության արշավների հաշվետվությունները, վերլուծում դրանք և մշտադիտարկման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ.
4) ապահովում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապատեղեկատվության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածմանն արձագանքելու աշխատանքների համակարգումը՝ համաձայն կառավարության ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգի և գործողությունների ծրագրի.
5) համակարգում է ռազմավարական հաղորդակցության ոլորտում միջազգային աջակցության ծրագրերի և գործընկեր կառույցների հետ աշխատակազմի համագործակցության աշխատանքները.
6) մշակում է ռազմավարական հաղորդակցության ոլորտում կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակարգերը, ուղեցույցները, հաղորդակցության վարքականոնները, ստանդարտները՝ ներկայացնելով վարչապետի հաստատմանը, աջակցում հաստատված հաղորդակարգերի, ուղեցույցների, հաղորդակցության վարքականոնների, ստանդարտների կիրառմանը վարչապետի աշխատակազմի և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից, իրականացնում է ընդունված հաղորդակարգերի, ուղեցույցների, հաղորդակցության վարքականոնների, ստանդարտների կիրառման մշտադիտարկում և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալիս բարելավմանն ուղղված առաջարկություններով.
7) վերլուծում է հաղորդակցության ոլորտում պետական կառավարման համակարգի մարմիններում ներգրավված ռեսուրսների բաշխման արդյունավետությունը՝ ներկայացնելով բարելավմանն ուղղված առաջարկներ.
8) ապահովում է իր գործունեության հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթների, անհրաժեշտության դեպքում, դրանց հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացում:»:
3. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածը 13.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.2-րդ և 13.3-րդ կետերով.
«13.2. Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն
13.3. Ռազմավարական հաղորդակցության վարչություն»:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|