Գլխավոր տեղեկություն
Համար
N 812-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2025 թվականի N 812-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման N 1 հավելվածի՝

1) 3-րդ կետի 18-րդ և 35-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4.3-րդ և 4.4-րդ կետերով՝

«4.3. Հրաչյա Արմենի Նալբանդյանին (ծնվ.՝ 10.03.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Լվովյան 3, բն. 1, Կոլորադոյի համալսարան) տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի մայիսի 8-ը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:

4.4. Գրիգոր Արթուրի Պետրոսյանին (ծնվ.՝ 14.03.2002 թ., հաշվառման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, տնակ 217/304, Նյու Յորքի համալսարան) տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի հունիսի 14-ը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան