ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2016 թվականի N 1083-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.05.24 N 659-Ն)
1. Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Կ. Կարապետյան 2016 թ. հոկտեմբերի 27 Երևան
վարչապետ
|
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1083-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) և ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կանոնների հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունների նշանակությունը համապատասխանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ընթացքում պետք է պահպանվեն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաև միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները և գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվում:
5. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է ՀՀ ՌԱՀ-ի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, պետական պատվիրատուների առաջարկությունների և նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ` ԳՀՓԿԱ) հայտերի հիման վրա:
(5-րդ կետը խմբ. 08.05.24 N 659-Ն)
6. Ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներով, դրանց կիրառման մեխանիզմներով և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգով (այսուհետ` սահմանված կարգով որոշվող գին):
7. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը մշակում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը (այսուհետ` պլան-ժամանակացույց), որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը: Պլան-ժամանակացույցը հաստատվում է ՀՀ ՌԱՀ-ի նախագահի կողմից:
(7-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)
8. Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս իրենց կողմից ձևավորված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի ձեռքբերման, թիկունքային գույքով ապահովման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման պահանջարկի նախագիծը ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ: Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի ղեկավարի կողմից` պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում:
(8-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)
9. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ն ուսումնասիրում և ամփոփում է ներկայացված պահանջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքները: Կազմակերպում է դրանց քննարկումը պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների և ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում և ռազմական կարիքների համար պետական պատվեր իրականացնող բազային կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունների, ինչպես նաև հնարավոր այլ կատարողների հետ (այսուհետ` հնարավոր կատարողներ): ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի հարցման հիման վրա պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները պետք է ներկայացնեն ռազմական ապրանքների և գույքի տեխնիկական բնութագրերը (առաջարկությունները կամ նմուշը): Ուսումնասիրման և քննարկման արդյունքում որոշվում է ռազմական ապրանքների ու գույքի ներհանրապետական մատակարարման՝
1) պահանջարկի իրականացման հնարավորությունը.
2) հնարավոր կատարողների ցանկը.
3) իրական ծավալները և կատարման ժամկետները.
4) ըստ սահմանված կարգի որոշված գները և դրանց տեսակները:
(9-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)
10. Սույն կարգի պահպանմամբ ձևավորված ռազմական կարիքների համար պետական պատվերում ընդգրկման ենթակա ռազմական ապրանքների, գույքի ցանկի նախագիծը (այսուհետ` ամփոփ հայտ) և հավանական կատարողների ցանկը ներկայացվում են ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարություն:
(10-րդ կետը խմբ. 08.05.24 N 659-Ն)
10.1. (կետն ուժը կորցրել է 20.06.25 N 784-Ն)
11. ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարությունը ՀՀ ՌԱՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետներում ամփոփ հայտի նախագիծը քննարկման համար ներկայացնում է ՀՀ ՌԱՀ-ի անդամներին:
(11-րդ կետը խմբ. 08.05.24 N 659-Ն)
12. ՀՀ ՌԱՀ-ի անդամների հետ համաձայնեցված պետական պատվերի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի ծավալները, անվանացանկն ու հնարավոր կատարողները քննարկվում են ՀՀ ՌԱՀ-ի կողմից և առաջարկություններն ուղարկվում են պետական պատվիրատուներին` հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար և ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ` ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով:
(12-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն, խմբ. 08.05.24 N 659-Ն)
13. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը կազմում է ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը` ըստ կատարման ժամանակացույցի և միջոցառումների, և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(13-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)
Ձև
ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԻ
Հայտը հանձնված է
_____ ______________ 20 _____ թ.
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
Նախագծի անվանումը |
|
Նախագծի հեղինակը |
|
Նախագծում ընդգրկված հիմնական կատարողների քանակը |
|
Կատարման ժամկետը (ամիսներով) |
|
Նախագծի իրականացման հիմնական փուլերը և դրանց կատարման ժամկետները (ամիսներով) |
|
Պահանջվող ֆինանսավորման ծավալը (նախագծի ընդհանուր արժեքը հազ.դրամ) |
|
Հայտատուի տեսակը (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր/ ֆիզկական անձ) |
Նախագծի ղեկավարի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն |
|
Հանրային ծառայության համարանիշը |
|
Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը |
|
Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը) |
|
Պաշտոնը |
|
Նախկինում ղեկավարած/մասնակցած նախագծերի/ծրագրերի անվանումները և իրականացման ժամկետները |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
Հայտատուի ընդհանուր տվյալները (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր/ ֆիզիկական անձ)
Անվանումը |
|
Իրավաբանական /գրանցման հասցեն |
|
Գործունեության հասցեն |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը/ հանրային ծառայությունների համարանիշը (ֆիզ.անձի դեպքում) |
|
Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ.անձի դեպքում) |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
|
Կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը |
Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն |
|
Հանրային ծառայությունների համարանիշը |
|
Պաշտոնը |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Նախագծի համառոտ բնութագիրը (մինչև 1 էջ)
2.2. Նախագծի բովանդակությունը* (3-ից մինչև 10 էջ)
2.3. Ակնկալվող արդյունքների բնութագիրը
2.3.1. Տեխնիկական ցուցանիշները
2.3.2. Կիրառության բնագավառները
2.3.3. Համեմատությունը նմանօրինակների հետ
* Հիմնավորել նախագծի նպատակը, ներկայացնել նախագծի հիմնական խնդիրը, գիտատեխնիկական կարևորությունն ու արդիականությունը, նկարագրել նախագծի իրականացման ուղիները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները, կատարողների՝ տվյալ ուղղությամբ ձեռքբերումները, ակնկալվող արդյունքները և ավարտական ձևերը:
3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ, ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ) ՄԱՍԻՆ**
NN ը/կ |
Հաստիքի (պաշտոնի, գործառույթի) անվանում |
Քանակ |
Նախագծի շրջանակներում կատարողի կողմից իրականացվող աշխատանքների բնույթ |
1 հաստիքային միավորի համար ամսական աշխատավարձ |
**Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (կատարողների) ինքնակենսագրականները (CV)
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ***
NN ը/կ |
Հոդվածների անվանումները |
Կազմակերպության ծախսերը (հազ. դրամ) |
1. |
Ուղղակի արտադրական ծախսումները |
|
2. |
Անուղղակի արտադրական ծախսումները |
|
3. |
Ինքնարժեքը |
|
4. |
Ոչ արտադրական ծախսերը |
|
5. |
Ընդամենը |
|
6. |
Շահույթը |
|
7. |
Գինը՝ առանց ավելացված արժեքի հարկի |
|
8. |
Ավելացված արժեքի հարկը |
|
9. |
Գինը |
*** Լրացվում է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն՝ ծախսերը ներկայացնելով ըստ առանձին հոդվածների (բացվածքով)
Կազմակերպության ղեկավար |
__________________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
Նախագծի ղեկավար |
__________________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
Ֆինանսական գծով պատասխանատու (հաշվապահ) |
_________________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
(ձևը լրաց. 08.05.24 N 659-Ն)
(հավելվածը փոփ. 01.08.19 N 1028-Ն, խմբ., լրաց. 08.05.24 N 659-Ն, փոփ. 20.06.25 N 784-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.06.2025, N 784-Ն | 30.06.2025, N 1083-Ն | |
08.05.2024, N 659-Ն | 09.05.2024, N 1083-Ն | |
01.08.2019, N 1028-Ն | 22.08.2019, N 1083-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|