Գլխավոր տեղեկություն
Համար
N 783-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 20.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2025 թվականի N 783-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2057-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին» N 2057-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով․

2) որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետում «հայտ» բառից հետո լրացնել հետևյալ արտահայտությունը․

«ընդ որում արդեն իսկ վարձակալության պայմանագիր ունեցող պետական մարմինը կամ կազմակերպությունը պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից 12 ամիս առաջ դիմել կոմիտե՝ իրենց գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող նոր տարածք տրամադրելու հարցը կոմիտեի կողմից քննարկելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով,».

3) որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունում «10 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «այդ որոշմամբ սահմանված ժամկետում» բառերով.

4) որոշմամբ հաստատված հավելվածի N 2 ձևի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6․6-րդ ենթակետով.

«6․6․ Պայմանագրի ժամկետի ավարտից 12 ամիս առաջ վարձակալը պարտավոր է գրությամբ դիմել կոմիտե՝ իրենց գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող նոր տարածք տրամադրելու հարցը կոմիտեի կողմից քննարկելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2025 թվական: