Basic information
Number
N 03445/3
Type
Պարզաբանում
Act type
Հիմնական ակտ (15.12.1994-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Enactment organisation
ՀՀ հարկային տեսչություն
Enactment date
15.12.1994
Signing date
15.12.1994
Effective date
15.12.1994

ՀՀ ֆինանսների
նախարարություն
15.12.94 թ.
թ. 3-15/1

ՀՀ հարկային պետական
տեսչություն
15.12.94 թ.
թ. 03445/3-2

    

Այլ վարչական տարածքում տեղաբաշխված հողերի համար հողի հարկի հաշվարկման ԵՎ վճարման կարգի մասին

 

Կապված տեղերից ստացված հարցումների հետ և հաշվի առնելով, որ հողի հարկը հավաքագրվում է տեղական բյուջեի միջոցով, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը պարզաբանում են հետևյալը.

Ձեռնարկությունները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնք գրանցված են (բնակվում են) մեկ շրջանում (քաղաքում), սակայն հողի սեփականատեր, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական կամ ժամանակավոր օգտագործողներ են հանդիսանում նաև մեկ այլ վարչական տարածքում (շրջան, քաղաք), իրենց հատկացված հողերի համար, որպես հողի հարկի վճարողներ, պետք է հաշվառվեն այն շրջանում (քաղաքում), որտեղ կատարվել է հողհատկացումը, այսինքն` որտեղ տեղաբաշխված է հողակտորը:

Դրա հետ կապված հայտնվում է, որ հողի հարկի հաշվարկները սահմանված կարգով պետք է ներկայացվեն հողհատկացման շրջանի (քաղաքի), այսինքն` հողի գտնվելու վայրի հարկային պետական տեսչությանը և հարկի գումարը ևս պետք է վճարվի նույն շրջանի (քաղաքի) բյուջե: Ձեռնարկությունները և կազմակերպությունները իրենց գրանցման վայրի հարկային պետական տեսչությանն են ներկայացնում հողի տեղաբաշխման վարչական տարածքի հարկային պետական տեսչությանը ներկայացված հողի հարկի հաշվարկի (ընդունման մասին նշումով) պատճեն` սահմանված կարգով շահութահարկի հաշվարկի ժամանակ հաշվի առնելու նպատակով:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation