ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«13» հունիսի 2025 թ. |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝
1) 9-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Աղյուսակ 9
|
», |
2) 82-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
2. Հավելվածը լրացնել նոր՝ 29.1-ին բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
«29.1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ) ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
120.1. Առողջապահական կազմակերպությունների շենքերը պետք է ունենան առնվազն մեկ ստորգետնյա հարկ, վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 9-ը, իսկ բարձրությունը՝ 33 մետրը:
120.2. Նախադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 4-ը, իսկ դպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը՝ 5-ը:
120.3. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի կոնստրուկտիվ համակարգերը պետք է լինեն միաձույլ շրջանակակապային:
120.4. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի եզրափակող պատերը պետք է հանդիսանան շրջանակակապային համակարգի կրող տարրեր, որոնցում բացվածքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների:
120.5. 6 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական կազմակերպությունների շենքերի հիմնակմախքների առանցքային թռիչքները չպետք է գերազանցեն 6,5 մետրը:
120.6. Ինժեներական համակարգերի բոլոր ցանցերը պետք է ապահովված լինեն հակասեյսմիկ միջոցառումներով և իրականացվեն սույն շինարարական նորմերի 29-րդ գլխի պահանջների համաձայն:
120.7. Առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերում թույլատրվում է կիրառել սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր՝ սույն շինարարական նորմերի 205-րդ և 206-րդ կետերին համապատասխան։»։
3. Հավելվածի 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. Շրջանակակապային և կապային տարրերով անպարզունակ համակարգերով շենքերում կապային տարրերը պետք է լինեն յուրաքանչյուր ուղղությամբ երկուսից ոչ պակաս, տեղակայված տարբեր հարթություններում և հատակագծում լինեն հարկի կոշտության կենտրոնի նկատմամբ հնարավորության սահմաններում համաչափ: Տասը և ավելի հարկայնությամբ շենքերում երկու գլխավոր ուղղություններով պետք է լինեն առնվազն երկու խուլ դիաֆրագմա՝ յուրաքանչյուր ուղղությամբ: Խուլ համարվում է նաև մեկ բացվածք ունեցող դիաֆրագման, եթե բացվածքի մակերեսը չի գերազանցում դիաֆրագմայի ընդհանուր մակերեսի 20%-ը և տեղակայված է սյան եզրից թռիչքի 1/4-ից ոչ պակաս հեռավորության վրա:»։
4. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում (բացառությամբ անձի իրավական վիճակը բարելավող կարգավորումների) մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
13.06.2025 |
Ե. Վարդանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2025 թվական: