Basic information
Number
N 81
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-06.05.1994)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.02.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 1994 թվականի N 81

Քաղ. Երևան

 

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բնակչությունից հացահատիկի գնումը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը`

ա) իրականացնել հացահատիկի` պարենային ցորենի, հաճարի, գարու պետական գնումներ` մեկ տոննան համապատասխանաբար մինչև 12 հազ. դրամ, 9,0 հազ. դրամ և 7,5 հազ. դրամ, սերմացուներինը` 30 տոկոս, իսկ գարեջրի գարունը` 20 տոկոս հավելավճարով.

բ) վերահաշվարկել հացահատիկի և սերմացուի մթերումների դիմաց սույն որոշման ընդունման պահին բնակչությանը դեռևս չիրացված գումարները` հաշվի առնելով սույն կետի «ա» ենթակետով սահմանված մթերման գները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «Հացահատիկի մթերման լրացուցիչ միջոցառումների մասին» N 640 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու պարենի և մթերումների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել հացահատիկի մթերման գների սահմանման կարգը:

4. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի փետրվարի 19-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
06.05.1994, N 209 06.05.1994, N 81
Changed acts
Changing Act Corresponding incorporation