|
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։
Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգթոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, բնագավառը՝ հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,055,291,870 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Իրականացվում է 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 881,261,870 դրամի չափով.
2) մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով.
3) մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի ջրամեկուսացման աշխատանքներ: Իրականացվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,494,100 դրամի չափով՝
ա. ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ.
4) մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի ջրամեկուսացման, կառավարվող կանգնակների և քարերի տեղադրման աշխատանքներ, մոմավաճառի համար նախատեսված տարածքի և տեխնիկական կառույցի ու հասարակական սանհանգույցների տանիքի ջրամեկուսացման, աշխատանքներ։ Իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 35,000,000 դրամի չափով.
5) մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի համար անհրաժեշտ գրանիտե քարերի մատակարարում։ Իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 50,000,000 դրամի չափով.
6) մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարսպի շինարարական աշխատանքներ: Իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 46,165,670 դրամի չափով.
7) պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,653,280 դրամի չափով.
8) տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների, մոմավաճառի համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում: Իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 150,000,000 դրամի չափով.
9) ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում: Իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով.
10) մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Իրականացվում է 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,000,000 դրամի չափով.
11) հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում: Իրականացվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,901,950 դրամի չափով.
12) լուսատուների ներմուծում՝ իրականացվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 37,036,543 դրամի չափով.
13) տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Իրականացվում է 2021 թվականի հունիսի 1-ից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատ- վածում՝ 6,000,000 դրամի չափով.
14) մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Իրականացվում է 2022 թվականի օգոստոսի 1-ից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 600,000,000 դրամի չափով.
15) մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքների համար ջրամեկուսիչ նյութերի մատակարարում։ Ձեռք է բերվել 2024 թվականի օգոստոսի 12-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 27,384,910 դրամի չափով.
16) կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 42,000,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ
նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ՝ 881,261,870 դրամ առանց ԱԱՀ-ի.
2) մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ առանց ԱԱՀ-ի.
3) մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում)՝ 2,494,100 դրամ առանց ԱԱՀ-ի.
ա․ ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ.
4) մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի ջրամեկուսացման, կառավարվող կանգնակների և քարերի տեղադրման աշխատանքներ, մոմավաճառի համար նախատեսված տարածքի և տեխնիկական կառույցի ու հասարակական սանհանգույցների տանիքի ջրամեկուսացման, աշխատանքներ` 35,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.
5) մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի համար անհրաժեշտ գրանիտե քարերի մատակարարում՝ 50,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.
6) մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարսպի շինարարական աշխատանքներ՝ 46,165,670 դրամ առանց ԱԱՀ-ի.
7) պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 29,653,030 դրամ առանց ԱԱՀ-ի.
8) տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների, մոմավաճառի համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում՝ 150,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.
9) ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում՝ 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.
10) մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 21,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.
11) հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում՝ 2,901,950 դրամ առանց ԱԱՀ-ի.
12) լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ առանց ԱԱՀ-ի.
13) տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 6,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.
14) մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ, նյութերի մատակարարում՝ 600,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.
15) մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքների համար ջրամեկուսիչ նյութերի մատակարարում՝ 27,384,910 դրամ առանց ԱԱՀ-ի.
16) կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում՝ 42,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Չի նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ.հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: | |
»: |