ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
|
17-5/19 |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Անհատույց ստացված ակտիվները ձեռնարկության հաշվեկշիռ մուտքագրելու, այն օգտագործելու ԵՎ հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու մասին
Ի պատասխան տեղերից ստացված բազմաթիվ հարցումների ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է.
1. ՀՀ ձեռնարկությունները անհատույց ստացված հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, շրջանառու միջոցները (բացի դրամական միջոցներից) և այլ ակտիվները մուտքագրում են ձեռնարկության հաշվեկշիռ սկզբնական հաշվառման փաստաթղթերում նշված գներով` այսինքն այդ չափով ավելացնում են համապատասխան ակտիվները և սեփական պասիվները (ֆոնդերը), եթե ՀՀ օրենսդրությամբ այլ կարգ չի սահմանված:
2. Մուտքագրված ակտիվների հետագա օգտագործումը իրականացվում է ընդհանուր կարգով:
3. Անհատույց ստացված ակտիվները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են համապատասխան ակտիվային հաշվի (01, 04, 07, 08, 10, 11, 12, 41 և այլն) դեբետով և պասիվային «Հատուկ նշանակության հիմնադրամներ» 88 հաշվի «Անհատույց ստացված արժեքներ» ենթահաշվի կրեդիտով:
Օրինակ.
Ձեռնարկությունը անհատույց ստացել է 1.000.000 դրամ արժողության հիմնական միջոց: Երկու տարի օգտագործելուց հետո այն վաճառվել է 1.500.000 դրամ արժեքով: Ենթադրենք վաճառքի պահին ամորտիզացիան կազմել է 200000 դրամ:
Մուտքագրման պահին տրվում է ձևակերպում | ||
դ-տ 01 |
կ-տ 88 |
1.000.000 դրամ |
Վաճառքի պահին տրվում է ձևակերպում | ||
դ-տ 47 |
կ-տ 01 |
1.000.000 դրամ |
դ-տ 02 |
կ-տ 47 |
200.000 դրամ |
դ-տ 76 |
կ-տ 47 |
1.500.000 դրամ |
4. Այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները (դրամական միջոցները) եթե դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների), մտնում են արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների կազմի մեջ և ենթակա են հարկման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Վ. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|