Գլխավոր տեղեկություն
Համար
N 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/3, մարտ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«5» մարտի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1996 թ. N 72

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 507 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» N 507 որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները`

Տավուշի մարզի բնակավայրերի ցանկը լրացնել Կոթի, Բերդավան, Պառավաքար, Այգեձոր, Չորաթան, Այգեհովիտ, Սարիգյուղ, Կայան գյուղերով, Գեղարքունիքը` Թթուջուր, Արտանիշ, Ջիլ, Սոթք, Ծափաթաղ, Փամբակ գյուղերով, Արարատինը` Զանգակատուն գյուղով, Վայոց ձորինը` Սերս գյուղով, Սյունիքինը` Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Վաղատուր, Հարթաշեն, Կաղնուտ, Ճակատեն, Շիկահող, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար, Լեհվազ և Շվանիձոր գյուղերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 1-ից, իսկ գույքահարկից ազատման արտոնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 507 որոշման ընդունման օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան