Գլխավոր տեղեկություն
Համար
N 775-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.09-2025.06.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2025 թվականի N 775-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․

2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածում՝

ա․ 2-րդ կետը «(լիազորված անձը)» բառերից հետո լրացնել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (այսուհետ՝ հարթակ)» բառերով,

բ․ 3-րդ կետում «փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են)» բառերը փոխարինել փաստաթղթերի (եթե այդպիսիք առկա են) պատճենները» բառերով,

գ․ 8-րդ կետը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով,

դ․ ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,

ե․ 10-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,

զ․ 11-րդ կետում «և 8-րդ կետով նախատեսված մատյանի ձևերը» բառերը փոխարինել «ձևը» բառով,

է․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

«12․ Թերի ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու վերաբերյալ իրազեկումը, նոր երթուղի կամ այլ ժամանակահատված առաջարկելու վերաբերյալ իրազեկումը, ժամանակավոր թույլտվությունը կամ ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին որոշումը համայնքային ոստիկանությունն ուղարկում է ավտոմոբիլի սեփականատիրոջ (լիազորված անձի) կողմից դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

13.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 12-ի N 775-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 787-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ավտոմոբիլի հաշվառման երկիրը

                

Բնակավայրը

 

Ավտոմոբիլի թույլատրված առավելագույն զանգվածը

 

Ավտոմոբիլի հաշվառման վկայագրի համարը

 

Ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը

 

Թույլտվության սկիզբը (տարին, ամիսը, օրը, ժամը)

 

Թույլտվության ավարտը (տարին, ամիսը, օրը, ժամը)

 

Փողոցներ

 

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


13.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան