ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2025 թվականի N 110-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
10 հունիսի 2025 թ. ք. Հրազդան |
Հավելված Հրազդան համայնքի ավագանու2025 թվականի հունիսի 10-ի N 110-Ն որոշման |
Հրազդան համայնքի ավագանու |
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.
Որոշման նախագծում փոփոխությունները կապված են.
Ծախսային մասում
1. 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 /Արտադպրոցական դաստիարակություն/ծրագրի «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում ‹‹420600.0» թիվը փոխարինել ‹‹323600.0» թվով, ‹‹Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում ‹‹258861.5» թիվը փոխարինել ‹‹265861.5» թվով, «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ» 4233 հոդվածում ‹‹25» թիվը փոխարինել ‹‹45.0» թվով,այդ թվում՝
Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում ‹‹64436.0» թիվը փոխարինել ‹‹71436.0» թվով, ավելացումը կազմում է 7000,0 հազար դրամ,որն ուղղվելու է դահլիճի և ետնաբեմի վերանորոգման աշխատանքներին: Արտակ Ռաֆայելյանի անվան Մանկապատանեկան Մարզադպրոցի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ» 4233 հոդվածում «0» թիվը փոխարինել «20.0» թվով,ավելացվող 20,0 հազար դրամ գումարն ուղղվելու է աշխատողի մասնագիտական վերապատրաստմանը:
2. 9 բաժնի 1 խմբի 1 դասի 51 /Նախադպրոցական կրթություն/ ծրագրի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4655 հոդվածում «39735.0» թիվը փոխարինել «29715.0» թվով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «0» թիվը փոխարինել «4200.0» թվով, ավելացվող գումարով վճարվելու էՔաղսի գյուղի մանկապարտեզի ձեռք բերված գույքի դիմաց:
3. 4 բաժնի 5 խմբի 1 դասի 51 /Ճանապարհային տնտեսություն/ «Շենքերի և շինությունների կառուցում» 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ 5112 հոդվածում «0» թիվը փոխարինել «5000.0» թվով՝ արհեստական արգելանքներ կառուցելու նպատակով:
4. 5 բաժնի 1 խմբի 1 դասի 51 /Աղբահանում/ ծրագրի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «0» թիվը փոխարինել «3000.0» թվով՝ աղբամաններ ձեռք բերելու նպատակով:
5. 8 բաժնի 1 խմբի 1 դասի 52 /Հանգստի և սպորտի ծառայություններ, զբոսայգիների կառուցում/ ծրագրի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «0» թիվը փոխարինել «35000.0» թվով՝ նոր խաղահրապարակ կառուցելու համար, «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում «1000.0» թիվը փոխարինել «2500.0» թվով,ավելացումը կազմում է 1500.0 հազար դրամ,որն ուղղվելու է Արևային ժամացույցի այգու վերանորոգման աշխատանքների համար կազմակերպված մրցույթի արդյունքում նախագծանախահաշվային փաստաթղթերի համար վճարում կատարելու նպատակով: «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «19357.0» թիվը փոխարինել «13357.0» թվով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «4000.0» թիվը փոխարինել «25000.0» թվով՝ նոր մարզասարքեր և կառուսելներ ձեռք բերելու նպատակով:
6. 4 բաժնի 2 խմբի 1 դասի 55 /Գյուղատնտեսություն/ ծրագրի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «0» թիվը փոխարինել «600.0» թվով՝ծառերի սրսկիչ ձեռք բերելու համար:
7. 4 բաժնի 2 խմբի 4 դասի 51 /Հրազդան համայնքի ոռոգում/ ծրագրի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «2000.0» թիվը փոխարինել «1000.0» թվով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում «0» թիվը փոխարինել «1000.0» թվով՝ Քաղսի գյուղում ոռոգման ցանցի վերանորոգման համար խողովակների ձեռք բերման համար:
8. 1 բաժնի 1խմբի 1 դասի 51 /Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ/ ծրագրի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «4000.0» թիվը փոխարինել «6000.0» թվով՝ գնման ընթացակարգի մասնագիտական ծառայությունների ձեռք բերման համար, «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածում «5000.0› թիվը փոխարինել «6000.0» թվով ՝նվիրատվություն ստացած մեքենաների վերանորոգման համար պահեստամասերի ձեռք բերման համար:
9. 1 բաժնի 3 խմբի 3 դասի 51 / Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ ծրագրի 2025 թվականի ծախսերի նախահաշվի մեջ «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «0» թիվը փոխարինել «32700.0»թվով՝ նախադպրոցական, արտադպրոցական դաստիարակության շենքերում, վարչական շենքում տեսախցիկների տեղադրման աշխատանքներ ձեռք բերելու համար:
Բյուջեի թիվը և´ եկամտային, և´ ծախսային մասում կազմում է«5428606.419» հազար դրամ:
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|