ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-200-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով.
2) 2-րդ մասի «2025 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 12 Երևան ՀՕ-147-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|