Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-3-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.03/5(739) Հոդ.34
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 2-րդ ենթակետը` որոշում եմ.

 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը հաստատել 356 միավոր:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատողների թիվը հաստատելու մասին» ՆԿ-110-Ն կարգադրությունը:

 3. Սույն կարգադրության դրույթները տարածվում են 2010 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. հունվարի 20
Երևան
ՆԿ-3-Ն