ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 762-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1303-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1303-Ն որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) հավելվածի 2-րդ կետը «իրականացվում է» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով» բառերով.
2) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքերում քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:».
3) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Տեղափոխության կամ փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ենթակա չեն այն քաղաքացիական ծառայողները, ովքեր՝
1) պաշտոնը զբաղեցնում են ժամկետային աշխատանքային պայմանագրով.
2) հղիության և ծննդաբերության արձակուրդում են.
3) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում են.
4) ամենամյա արձակուրդում են.
5) ժամանակավոր անհնարինության հիմքով չեն կարող կատարել իրենց ծառայողական պարտականությունները.
6) փորձաշրջանի մեջ են.
7) պարտադիր կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայության մեջ են կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին.
8) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեջ են:».
4) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Սույն հավելվածի 9-րդ կետի 2-րդ, 3-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում փոխադրումն իրականացվում է համապատասխան արձակուրդից կամ պարտադիր կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայությունից կամ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններից վերադառնալուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո:».
5) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև մրցույթ հայտարարելը» բառերով.
6) հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետում «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ ամսվա ընթացքում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական: