Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 275-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 206-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 12-ի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Գթության խոհանոց» ծրագրի մասին» N 206-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «150,883,000» թիվը փոխարինել «642,000,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հասցեով ուղարկված Mercedes Benz Daimler մակնիշի բեռնատար ավտոմեքենան (2008 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ WDB6703211N144254, 2,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 345,653 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

(2-րդ կետը փոփ. 11.06.25 N 380-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

05.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 275-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 206-Ա որոշման

 

«ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված սույն ծրագրի իրականացումը կարևոր դեր կխաղա Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքների սոցիալական լարվածության թեթևացման գործընթացում։ Ծրագրի հիմնական նպատակներն են նվազեցնել շահառուների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան համայնքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով անձանց սոցիալական խոցելիությունը նրանց՝ օրական մեկ անգամ տաք, բարձր կալորիականությամբ սնունդ տրամադրելով «Գթության խոհանոց» ծրագրի բարեգործական ճաշարանում։ Նպաստել նրանց հոգեբանական վիճակի բարելավմանը՝ ստեղծելով պայմաններ՝ միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու և առօրյա հոգսերից մի փոքր կտրվելու համար, իսկ սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վիճակի թեթևացման նպատակով

տրամադրել անհրաժեշտ խնամքի ծառայություն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպություն, հասցե՝ Բադշթրասե 39-41, 70372 Շտուտգարտ, Գերմանիա.

2) Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտե (անհատ բարերարներ), հասցե՝ Էռլենհալդե 29, 73457 Էսսինգեն, Գերմանիա.

3) «Գթության խոհանոց» Երևանի ընկերական շրջան (անհատ բարերարներ), հասցե՝ Դրոյի 22/5, 0069 Երևան, Հայաստան։

4.

Ծրագիրը կատարողը

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի փողոց 22/5, 0069, ՀՎՀՀ՝

00903591)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Երևան քաղաք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

642,000,000 դրամ (որից ակնկալում ենք 467,627,428 դրամի հարկային արտոնություն)

7.

Բարեգործություն ստացողը

1) Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան քաղաքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, և սոցիալապես անապահով անձինք։ Ծրագրի շահառուներն ընտրվում են ըստ վերոնշյալ վարչական շրջանների կողմից ներկայացված ցուցակների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Երևան քաղաքում բնակվող անձանց շրջանում «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից անցկացված կարիքների գնահատման արդյունքների.

2) Երևանում ապրող սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցներ և հաշմանդամություն ունեցող ընդհանուր առմամբ 68 անձ՝ հետագայում մինչև 100 ավելացման հնարավորությամբ։ Շահառուներն ընդգրկվում են վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների և Միասնական

սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցությամբ։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Երևան քաղաքում 150 շահառուի համար նախատեսվում է իրականացնել «Գթության խոհանոց» բարեգործական ճաշարան ծրագիրը, որի շրջանակներում օրական մեկ անգամ շահառուները հնարավորություն կունենան ստանալու տաք, կալորիականությամբ հարուստ սննդամթերք: Միջոցառման իրականացման համար նախատեսվում է ձեռք բերել 57 տեսակի սննդամթերք, սարքավորումներ (սննդի մշակման սարքեր, սառնարաններ, սառցեխցիկներ, խոհանոցային վառարաններ, լվացքի մեքենաներ և այլն), գրասենյակային պարագաներ, տնտեսական պարագաներ, մեքենայի վառելիք և յուղ, շարժամիջոցների պահպանման և սպասարկման ծառայություն, աուդիտորական ծառայություն, հոգալ կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կապի ծառայություններ), իրականացնել շենքի և տարածքի սպասարկում և վերանորոգում, ինչպես նաև նախատեսվում է հումանիտար բեռի ներմուծում, որն իր մեջ կներառի բացառապես նոր կենցաղային տեխնիկա, կանացի և տղամարդու հագուստ, կոշիկներ, տնտեսական ապրանքներ: Միջոցառումն իր մեջ ունի նաև արտակարգ իրավիճակներում արձագանքելու ծառայություն, մասնավորապես դաշտային խոհանոցի միջոցով արտակարգ իրավիճակներում պատահարից տուժած բնակչությանը և տեղում աշխատող փրկարարական և կամավորական ուժերի համար սննդի կազմակերպում դաշտային պայմաններում, որի շրջանակներում նախատեսվում է դաշտային խոհանոց սարքի համար վրանների և պահեստամասերի ներմուծում: Դաշտային խոհանոց թիմի տեղափոխման և համապատասխան գնումների իրականացման համար ներմուծվելու է մեկ մարդատար մեքենա, իսկ դաշտային խոհանոց սարքը և օժանդակ միջոցները (վրաններ և անհրաժեշտ պարագաներ) տեղափոխելու համար ներմուծվելու է՝ մեկ բեռնատար ավտոմեքենա: Իրականացվելու է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 472,000,000 դրամի չափով (որից ակնկալում ենք 407,627,428 դրամի հարկային արտոնություն).

2) Երևան քաղաքում բնակվող սոցիալապես անապահով, միայնակ, տեղաշարժման դժվարություններ ունեցող 68 անձի կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական օգնություն իրենց հասցեներում՝ սոցիալական սպասարկողի, բուժքրոջ և սոցիալական աշխատողի կողմից: Նախատեսվում է նաև տարեկան մի քանի անգամ նրանց համար կազմակերպել սոցիալական տարբեր միջոցառումներ և էքսկուրսիաներ՝ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Իրականացվելու է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 170,000,000 դրամի

չափով (որից ակնկալում ենք 60,000,000 դրամի հարկային արտոնություն):

10.

Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդամթերքի ձեռքբերում՝ 243,243,000 դրամ.

2) խոհանոցային գույքի և սարքավորումների ձեռքբերում՝ 8,190,000 դրամ.

3) ավտոմեքենայի վառելիքի և յուղի ձեռքբերում՝ 29,250,000 դրամ.

4) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 1,755,000 դրամ.

5) տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 7,020,000 դրամ.

6) շենքի և տարածքի սպասարկման, վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 11,700,000 դրամ.

7) ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություն՝ 8,775,000 դրամ.

8) կոմունալ ծառայություններ՝ 29,250,000 դրամ,

9) աուդիտորական ծառայություններ՝ 14,625,000 դրամ.

10) կենցաղային տեխնիկայի, կանացի և տղամարդու հագուստի, կոշիկների, տնտեսական ապրանքների ներմուծում (բացառապես նոր)՝ 15,500,000 դրամ.

11) մեկ բեռնատար և մեկ մարդատար մեքենաների ներմուծում՝ 5,351,550 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) խոհանոցային գույքի և սարքավորումների ձեռքբերում՝ 8,190,000 դրամ.

2) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 29,250,000 դրամ.

3) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 1,755,000 դրամ.

4) տնտեսական պարագաներ՝ 7,020,000 դրամ.

5) ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություն՝ 8,775,000 դրամ.

6) աուդիտորական ծառայություններ՝ 14,625,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն (տրամադրում է ծրագրում ընդգրկվելիք շահառուների ցանկը).

2) Երևանի քաղաքապետարանը (տրամադրում է ծրագրում ընդգրկվելիք շահառուների ցանկը).

3) «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի գործունեության ոլորտին առնչվող և նույն ոլորտում իրենց գործունեությունը ծավալող միջազգային (Գերմանական կարմիր խաչ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, Գերմանիայի միջազգային զարգացման ընկերություն) և տեղական հասարակական կազմակերպություններ («Լիարժեք կյանք», «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպություններ, Հայկական կարմիր խաչի ընկերություն և

այլոք)։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

05.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.2025, N 380-Ա 12.06.2025, N 275-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան