|
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ և երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամքը և դաստիարակությունը, ինչպես նաև երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրումը:
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանեկան տիպի խնամքի ապահովումը: ՍՕՍ ընտանեկան տանը խնամք և դաստիարակություն են ստանում առավելագույնը յոթ երեխա: Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է չորս ննջասենյակ, հյուրա- սենյակ, խոհանոց և ճաշասենյակ, չորս սանհանգույց` համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց: Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ ծնողի կողմից, որն ապրում և աշխատում է ՍՕՍ ընտանեկան տանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)
2) «ՄԱՐԻՈՆ ԴԱԴԻԿՅԱՆ-ՄԻԱՍԻՆ» բարեգործական հիմնադրամ (Թումանյան փողոց 12, բն.3, քաղ. Երևան, ՀՎՀՀ` 02835572) |
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի Մարզ, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,257,451,285.50 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 70 երեխա, որոնք «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ ուղղորդվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ուղեգրի, (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման), խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ներկայացված գրությունների (որոշումների), ինչպես նաև ծնողների (օրինական ներկայացուցիչների) դիմումների հիման վրա: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է մասնակիցների շարունակական խնամք և դաստիարակություն ապահովող պարագաների` մասնավորապես սննդի, լվացող նյութերի և հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի, դպրոցական ծախսերի, այլ ընտանեկան ծախսերի, ինչպես նաև կենսաբանական ընտանիքին աջակցության տրամադրում: Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 249,159,060 դրամի չափով.
2) ծրագրի շրջանակներում մասնակիցների համար կկազմակերպվեն կրթադաստիարակչական, մարզամշակութային միջոցառումներ, նախասիրությունների խմբակներ, արտադասարանային պարապմունքներ, կապահովվի նրանց մասնակցությունը մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումների և կկազմակերպվի ամառային հանգիստ, կտրամադրվեն դասընթացների համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 123,807,084 դրամի չափով.
3) մասնակիցների առողջության առաջնային պահպանման և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով կտրամադրվեն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ, կիրականացվեն բժշկական հետազոտություններ, կտրամադրվեն հոգեբանական, թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 12,000,000 դրամի չափով.
4) ծրագրի իրականացման նպատակով կոմունալ ծախսեր` նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 42,102,717 դրամի չափով.
5) գույքի, անհրաժեշտ տեխնիկայի (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց, պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) ձեռքբերում և վերանորոգում, ինչպես նաև մանկական գյուղի տարածքի և շինությունների կառուցում, վերանորոգում և արդիականացում: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 164,968,404 դրամի չափով.
6) ծրագրի մասնագիտական անձնակազմի (խնամք իրականացնողների, մանկավարժական անձնակազմի, դպրոցական ավտոբուսի վարորդի) վարձատրություն և ապահովագրություն: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 382,146,604 դրամի չափով.
7) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները բացառապես օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների համար) նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 33,920,970 դրամի չափով.
8) նախատեսվում է խնամք իրականացնողներին տրամադրել աշխատանքային արտոնյալ պայմաններով կենսաթոշակ: Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 65,980,350 դրամի չափով.
9) ծրագրի իրականացման նպատակով տրանսպորտային այլ ծախսերը (տաքսի և բեռնափոխադրումներ) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում): Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 19,037,004 դրամի չափով.
10) կազմակերպական ծախսեր` աշխատակազմի ծախսեր, դասընթացներ, սուպերվիզիաներ, գրասենյակային պարագաներ, տրանսպորտային ծախսեր, այլ կազմակերպական ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար`
164,329,092 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մասնակիցների համար սննդի ձեռքբերում` 110,598,600 դրամի չափով.
2) մասնակիցների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 11,677,800 դրամի չափով.
3) մասնակիցների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 62,917,500 դրամի չափով.
4) դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դասագրքերի ձեռքբերում` 15,869,700 դրամի չափով.
5) այլ ընտանեկան ծախսեր (ծննդյան տոների կազմակերպում, ծննդյան նվերներ, ամանորյա նվերներ և նմանատիպ այլ ձեռքբերումներ)` 37,619,760 դրամի չափով.
6) աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստի, հիգիենայի պարագաների, դեղորայքի և սննդի ձեռքբերման ծախսեր)` 2,850,000 դրամի չափով.
7) նախասիրությունների խմբակների, ինչպես նաև մինչև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար, ինչպես նաև հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում, և ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձերի վճարում` 8,124,000 դրամի չափով.
8) մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով ծառայությունների ձեռքբերում (տոմսերի, տրանսպորտային ծառայությունների, հյուրասիրությունների գնման և այլ ծախսեր) և մասնակցության վճարներ` 20,214,084 դրամի չափով.
9) շուրջ 70 երեխաների համար ճամբարային և առողջարանային համալիրներում ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 59,259,000 դրամի չափով.
10) առողջության առաջնային պահպանման նպատակով անհրաժեշտ դեղորայքի, բժշկական և հոգեբանական ծառայությունների ձեռքբերում` 12,000,000 դրամի չափով:
11) կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն) ձեռքբերում` 42,102,717 դրամի չափով.
12) գույքի, անհրաժեշտ տեխնիկայի (լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց, փոշեկուլ, ջեռոց, պահարան, սեղան, աթոռ և անհրաժեշտությունից ելնելով այլ տեխնիկա և գույք) և տեխնիկայի վերանորոգման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև մանկական գյուղի տարածքի կառուցման և շինությունների վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 164,968,404 դրամի չափով.
13) տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման և վառելանյութի ձեռքբերման ծախսեր` 33,920,970 դրամի չափով.
14) տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 19,037,004 դրամի չափով.
15) աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 7,890,000 դրամի չափով.
16) հեռահաղորդակցության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 6,600,000 դրամի չափով.
17) տեղեկատվական նյութերի, ֆիլմերի, նկարների, բրոշյուրների և այլ նմանատիպ նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 1,380,000.00 դրամի չափով.
18) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)` 3,900,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) աշխատակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն` 138,266,592 դրամի չափով.
2) դասընթացներ, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 7,890,000 դրամի չափով.
3) հոգեբանական աջակցություն խնամք իրականացնողներին (սուպերվիզիաների կազմակերպում)` 4,042,500 դրամի չափով.
4) հեռահաղորդակցություն ծառայության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 6,600,000 դրամի չափով.
5) տեղեկատվական նյութերի, ֆիլմերի, նկարների, բրոշյուրների և այլն նմանատիպ նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 1,380,000 դրամի չափով.
6) հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)` 3,900,000 դրամի չափով.
7) այլ կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, հարկեր և տուրքեր և այլ չնախատեսված ծախսեր)` 2,250,000 դրամի չափով: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական
ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ
ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն
շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | |
»: |