Basic information
Number
ՀՕ-133
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (05.05.1995-16.10.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1995/9 (1085) 15 մայիս, Հոդ. 106
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
04.05.1995
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
04.05.1995
Effective date
05.05.1995
Interrupt date
16.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից 26 ապրիլի 1995 թ. Հ.Ն.-1161-1

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենքի 12 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ մասերով.

«Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինվորական ծառայության մեջ և հավասարեցվում են ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին, օգտվում են նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում են պարտականություններ:

Առանց ավարտելու այդ հաստատություններից հեռացած (գնացած) անձինք զորակոչվում են ժամկետային զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով»:

2. Օրենքի 24 հոդվածում.

հոդվածի առաջին մասի առաջին և հինգերորդ կետերում «իրենց հետ բնակվող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» բառերով:

Հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե քաղաքացին մինչ զորակոչային տարիքի հասնելը առնվազն երեք տարի եղել է որդեգրված, և կան սույն հոդվածում նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:

3. Օրենքի 25 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին: Այդ հաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում և մագիստրատուրայում սովորողներին.

3) միջնակարգ հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` մինչև նրանց ավարտելը, բայց ոչ ավելի, մինչև 19 տարին լրանալը, եթե նրանք միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելուց առաջ չեն ստացել միջնակարգ կրթություն:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից, միջնակարգ հանրակրթական դպրոցներից, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններից անբավարար առաջադիմության կամ անկարգապահության համար հեռացված կամ երկրորդ անգամ նույն կուրսում կամ դասարանում սովորելու համար մնացած անձինք, ինչպես նաև սույն օրենքի 24 կամ 26 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը»:

4) Օրենքի 43 հոդվածը «զինապարտներին» բառից հետո լրացնել «ինչպես նաև տրանսպորտային միջոցները» բառերով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
4 մայիսի 1995 թ.
ՀՕ-133

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation