«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«25» հունվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 1996 թ. N 20
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 25 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 18-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հեռակա բարձրագույն ուսուցում կազմակերպելու մասին» N 25 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ և, սկսած 1994 թվականից, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում վճարովի հիմունքներով կազմակերպել հեռակա ուսուցում` ագրոնոմիական և տնտեսագիտական մասնագիտությունների գծով` 4 տարի, ճարտարագիտական և տեխնոլոգիական մասնագիտությունների գծով` 4,5 տարի ժամկետով` շրջանավարտներին տալով բակալավրի որակավորմամբ ավարտական վկայական (դիպլոմ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 25-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |