Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-50-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2014-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.23/31(1044).1 Հոդ.500.4
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի հունիսի 10-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 342.1-ին հոդվածով.

 

«Հոդված 342.1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը

 

1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 21

Երևան

ՀՕ-50-Ն