Գլխավոր տեղեկություն
Համար
N 280
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-17.08.1993)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/5, մայիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 1992 թ. N 280

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման հանրապետական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման հանրապետական հանձնաժողովի կազմավորման մասին» N 140 որոշման հավելվածը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1992 թվականի

մայիսի 11-ի N 280 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Հ. Բագրատյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահ)
Հ. Սարգսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ)
Գ. Ամբարյան - ՀՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ
Ս. Բաղդասարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Գ. Բլեյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Մ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից տնտեսագիտական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն
Կ. Դանիելյան - ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար
Ռ. Հարոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ շինարարության նախարար
Կ. Մարության - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռեգիոնալ քաղաքականության և տարածքային զարգացման բաժնի պետ (քարտուղար)
Ռ. Ջուլհակյան - ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետ
Ա. Սաֆարյան - ՀՀ արդյունաբերության նախարար
Ռ. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողաշինարարության և հողօգտագործման գլխավոր վարչության պետ
Ա. Տեր-Իսրայելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Քոթանյան - ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ