Գլխավոր տեղեկություն
Համար
N 384
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-06.10.1993)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 1993 թ. N 384

Քաղ. Երևան

 

ԿՈՏԱՅՔԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԶՆԻ ԱՎԱՆՈՒՄ, ՄԱՍԻՍԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԱՆԻՍՏ ԵՎ ՆԱԻՐԻԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փախստականների բնակարաններով ապահովումն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` անհատական բնակարանային շինարարության երկարաժամկետ վարկավորման համար հատկացված վարկային էմիսիայի ընդհանուր միջոցներից 1 մլրդ ռուբլի նախատեսել փախստականների համար Կոտայքի շրջանի Արզնի ավանում` 100, Մասիսի շրջանի Հայանիստ գյուղում` 130 և Նաիրիի շրջանի Նոր Արտամետ գյուղում 170 բնակելի տների կառուցման համար, ըստ սահմանված կարգով հատկացված հողամասերի:

2. Փախստականների մեկ ընտանիքի (տան) համար նախատեսել մինչև 2,5 մլն ռուբլի վարկ` շինարարության հինգերորդ տարվանից սկսած 20 տարվա ընթացքում տարեկան 0,5 տոկոսի չափով հավասարաչափ մարելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` վարկն անհատ կառուցողին տրամադրել այն վերադարձնելու երաշխիքի պայմանով:

4. Սահմանել, որ անհատական բնակելի տների շինարարությունն իրականացվում է կապալային հիմունքներով` որպես բանվորական ուժ անհատ կառուցապատողների ներգրավմամբ:

5.  Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությունը համապատասխան շրջանների պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ հանդիսանում են վարկի նպատակային օգտագործման և վերադարձման երաշխավորներ:

6. Հայխնայբանկին` բացել անհատ կառուցողի համապատասխան նպատակային հաշիվ և, Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության հետ համաձայնեցնելով, ավանսավորել շինարարական աշխատանքները և դրանց կատարման համեմատ անհրաժեշտ միջոցներ փոխանցել կապալառու շինարարական կազմակերպություններին:

7. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` վերահսկողություն սահմանել կառուցապատվող տարածքի սեյսմակայունությանը համապատասխան փախստականների համար անհատական բնակարանային շինարարության իրականացման և աշխատանքների որակի նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` մշակել փախստականների համար անհատական բնակարանային շինարարության վարկավորման մեխանիզմ` նկատի ունենալով դրամի արժեզրկման ընթացքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ