Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.271
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
23.07.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 33004205

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 հուլիսի 2004 թ.
ք. Երևան

N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» կանոնադրության 13-րդ կետի «ա» ենթակետի,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի և հավելավճարների վճարման կարգը» (հավելվածը կցվում է):

2. Աշխատակազմի քարտուղարությանը (Կ. Վարդանյանին)` վերոհիշյալ կարգը ներկայացնել պետական գրանցման:

 

Ի. Զաքարյան

 

 

Նախագիծ

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական կոմիտեի նախագահի 2004
թվականի հուլիսի 23-ի
N 1-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական կոմիտեի ՀՀ պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի եվ հավելավճարների վճարման

 

1. Սույն կարգը սահմանում է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի (այսուհետ` Սպորտպետկոմ) ենթակայության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների, մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանների և այլ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում այլ մարզական կազմակերպությունների, մանկապատանեկան մարզադպրոցների /այսուհետ` կազմակերպություն) տնօրեն, տնօրենի տեղակալ, հրահանգիչ-մեթոդիստ և մարզիչ-մանկավարժների (այսուհետ աշխատող) աշխատավարձի հավելավճարների չափը և վճարման կարգի միատեսակ չափանիշներ:

2. Սույն կարգով նախատեսված աշխատողների աշխատավարձի հավելումները կազմակերպությունը կատարում է Սպորտպետկոմի կողմից հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան յուրաքանչյուր տարվա սկզբում:

3. Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից (այսուհետ` օլիմպիական մարզաձևեր) մարզական բարձր արդյունքներ ձեռք բերած մարզիկների անձնական մարզիչ-մանկավարժների և կազմակերպության տնօրենների աշխատավարձերին սահմանվում է հավելում համաձայն N 1 և N 2 հավելվածների:

4. Սույն կարգի 3-րդ կետի N 1 և N 2 հավելվածներով` մարզիչ-մանկավարժների և տնօրենների աշխատավարձերին գումարվում է մարզիկների ցույց տված յուրաքանչյուր արդյունքին համապատասխան հավելումները:

5. Ծանրամարտում հաշվարկվում են միայն երկամարտի արդյունքները:

6. Մարզիչի նվազագույն աշխատավարձը սահմանել ոչ պակաս 20.000 դրամ, իսկ 20 տարուց ավելի մարզչական աշխատանքային ստաժ ունեցողներին` ոչ պակաս 25.000 դրամ` գումարելով սույն Կարգի 1-ին աղյուսակում սպորտի վարպետի և ուսումնամարզական խմբերի լրիվ կայունության պահպանման համար նախատեսվող հավելումների չափերը:

7. 5. Օլիմպիական մարզաձևերի մարզիչների, սաների նախկինում ցույց տված արդյունքների համար 20 հազար դրամ նվազագույն աշխատավարձին գումարվում է ևս`

ա) 15.000 դրամ, եթե նրա սանը նախկինում դարձել է աշխարհի չեմպիոն կամ գրավել է 1-3-րդ տեղերը օլիմպիական խաղերում.

բ) 12.000 դրամ, եթե դարձել է Եվրոպայի չեմպիոն կամ աշխարհի առաջնություններում գրավել է 2-3-րդ տեղերը.

գ) 10.000 դրամ, եթե դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող կամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում գրավել է 2-3-րդ տեղերը.

դ) 8.000 դրամ, եթե Եվրոպայի առաջնությունում դարձել է հաղթող կամ աշխարհի երիտասարդների առաջնությունում գրավել է 2-3-րդ տեղերը.

ե) 6000 դրամ, եթե աշխարհի ավագ տարիքի պատանեկան առաջնությունում դարձել է հաղթող կամ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է 2-3-րդ տեղերը.

զ) 4000 դրամ, եթե գրավել է աշխարհի ավագ տարիքի պատանեկան առաջնություններում 2-3-րդ տեղերը, կամ Եվրոպայի ավագ տարիքի պատանեկան առաջնություններում գրավել է 1-3-րդ տեղերը:

8. Օլիմպիական մարզաձևերի մարզիչ-մանկավարժները թվարկված հավելումները ստանում են մեկ մարզիկի համար համաձայն սույն կարգի 5-րդ կետի:

9. Յուրաքանչյուր մարզիչ-մանկավարժ պետք է ունենա ոչ պակաս 2 ուսումնամարզական խումբ, որոնցից մեկը` նախապատրաստական` շաբաթական առնվազն 24 ժամ ծանրաբեռնվածությամբ:

10. Օլիմպիական հերթափոխի ուսումնարանների և մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի, ուսմասվարի և աշխատողների աշխատավարձին գումարվում է հավելում 10 000 դրամի չափով «Վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչման համար:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական կոմիտեի աշխատակազմի
ղեկավար

 Մ. Հակոբյան

 

Հավելված N 1

 

Օլիմպիական մարզաձեվերից մարզական բարձր արդյունքներ ձեռք բերած մարզիկների անձնական մարզիչ-մանկավարժների աշխատավարձին սահմանված

 

N

Մարզիկի սպորտային արդյունքը

Ժամա-
նակա-
շրջան
(տարի)

Աշխատա-
վարձ
(հազ. դրամ)

Հավելա-
վճար
(հազ. դրամ)

Սպորտի վարպետի, միջազգային սպորտի վարպետի

1-2-րդ տարվա ուսումնա-
մարզական խմբերի լրիվ կայունության պահպանման
համար

1

Օլիմպիական չեմպիոն

4

55

50

1300

1300

2

Աշխարհի չեմպիոն կամ օլիմպիական խաղերի մրցանակակիր (2-3 տեղեր)

2

50

40

1300

1300

3

Եվրոպայի չեմպիոն կամ աշխարհի առաջնության մրցանակակիր (2-3 տեղեր)

1

45

30

1300

1300

4

Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնություններում 4-6-րդ տեղեր գրաված մարզիկ

1

40

25

1300

1300

5

Աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող կամ Եվրոպայի առաջնության մեծահասակների մրցանակակիր (2-3 տեղեր)

1

35

20

1300

1300

6

Եվրոպայի երիտասարդության հաղթող կամ աշխարհի երիտասարդների առաջնության մրցանակակիր (2-3 տեղեր)

1

30

18

1300

1300

7

Պատանիների աշխարհի և Եվրոպայի առաջնության հաղթող կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր (2-3 տեղեր)

1

27

15

1300

1300

8

Աշխարհի և Եվրոպայի պատանիների առաջնության մրցանակակիր (2-3 տեղեր)

1

26

12

1300

1300

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական կոմիտեի աշխատակազմի
ղեկավար

 Մ. Հակոբյան

 

Հավելված N 2

 

Հավելումների չափը

 

Բարձրորակ ուսումնամարզական գործընթացն ապահովելու համար կազմակերպության տնօրենի աշխատավարձին սահմանված

 

N

Մարզիկի սպորտային արդյունքը

Ժամանակաշրջանը (տարի)

Հավելավճարը
(հազ. դրամ)

1.

Օլիմպիական խաղերի 1-3 տեղեր գրաված մարզիկներ և աշխարհի չեմպիոն

2

15.000

2.

Օլիմպիական խաղերում 4-6 տեղեր, աշխարհի առաջնություններում 2-3 տեղեր գրաված մարզիկներ և Եվրոպայի չեմպիոն

1

10.000

3.

Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած, աշխարհի առաջնություններում 4-6 տեղեր, Եվրոպայի առաջնություններում 2-3 տեղեր, աշխարհի երիտասարդական առաջնություններում 1-2 տեղեր գրաված մարզիկներ և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն կամ պատանիների աշխարհի չեմպիոն

1

8.000

4.

Եվրոպայի առաջնություններում 4-6 տեղեր, աշխարհի երիտասարդների առաջնություններում 3-4 տեղեր, Եվրոպայի երիտասարդների առաջնություններում 2-3 տեղեր և աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում 1-2-3 տեղեր գրաված մարզիկներ

1

5.000

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական կոմիտեի աշխատակազմի
ղեկավար

 Մ. Հակոբյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան