ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Հատուկ քննչական ծառայությունում վարվում է հատուկ քննչական ծառայության գործունեության վերաբերյալ վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:
Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և» բառերը հանել, իսկ նույն մասը «Հանրապետության Նախագահին» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հատուկ քննչական ծառայության ծառայող` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները, հատուկ քննչական ծառայության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները և հատկապես կարևոր գործերի քննիչները.».
2) 3-րդ կետի «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «տեղակալ» բառը փոխարինել «տեղակալներ» բառով.
2) 2-րդ կետը «պաշտոններ`» բառից հետո լրացնել «- հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ.» և «- վարչության պետեր և նրանց տեղակալներ.» բառերով։
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ և հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ։
2.2. Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5 տարվա ստաժ։»։
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «գլխավոր դատախազի ներկայացմամբ» բառերը փոխարինել «վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:
Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հատուկ քննչական ծառայության ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:»:
Հոդված 7. Օրենքի 13-15-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների կոչումները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետևյալ կոչումները.
1) արդարադատության գեներալ-լեյտենանտ.
2) արդարադատության գեներալ-մայոր.
3) արդարադատության գնդապետ.
4) արդարադատության փոխգնդապետ.
5) արդարադատության մայոր.
6) արդարադատության կապիտան.
7) արդարադատության ավագ լեյտենանտ.
8) արդարադատության լեյտենանտ:
2. Արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչումները բարձրագույն կոչումներ են, որոնք շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Հատուկ քննչական ծառայության մյուս կոչումները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին կոչումները շնորհվում են հերթականության կարգով` նախորդ կոչումում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության գեներալ-մայորի:
2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության գնդապետի:
3. Հատուկ քննչական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է:
4. Հատուկ քննչական ծառայության առաջատար պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է:
5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում:
6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Կոչումների շնորհման ժամկետները
1. Արդարադատության լեյտենանտի կոչումը սկզբնական կոչում է և շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար` 2 տարի.
2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար` 3 տարի.
3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար` 3 տարի.
4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար` 4 տարի.
5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար` 5 տարի:
3. Արդարադատության գնդապետի կոչում ունեցող ծառայողին բարձրագույն կոչում շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
4. Նախորդ կոչումը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ կոչումը շնորհելու մասին իրավական ակտը ստորագրելու հաջորդ օրվանից:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`
1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ կատարվում է ծառայողական քննություն:
6. Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում են նախաքննություն առանձնակի բարդություն ունեցող գործերով:
6. Հատուկ քննչական ծառայության վարչության պետը ղեկավարում է վարչության աշխատանքները: Հատուկ քննչական ծառայության վարչության պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնք փոխարինում են հատուկ քննչական ծառայության վարչության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ ապահովում են նրա լիազորությունների իրականացումը:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «անկախ է» բառերից հետո լրացնել «և ենթարկվում է միայն օրենքին» բառերով.
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:».
2) 5-րդ մասը «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Եթե արտահերթ շնորհվող կոչումը կամ օրենքով նախատեսված կոչումի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող կոչումը բարձրագույն կոչում է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության ծառայողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե կարգապահական տույժը կիրառվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:
8. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) զգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) կոչումի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) ծառայությունից ազատում:».
2) 2-րդ մասը «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված հատուկ քննչական ծառայության պետի որոշումներով:»:
Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ապահովման, աշխատակիցների նպատակային խրախուսման, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեով նախատեսվում է հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ` տվյալ տարվա պետական բյուջեով հատուկ քննչական ծառայության պահպանման ծախսերի երկու տոկոսի չափով։
4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հատուկ քննչական ծառայության պետի որոշման հիման վրա։»։
Հոդված 16. Օրենքի 1-ին հոդվածում, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում և 6-րդ մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում և 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «դասային աստիճան» բառերն իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «կոչում» բառով` համապատասխան հոլովաձևերով, 34-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը հանել, իսկ 6-րդ հոդվածի 5-րդ մասը «65 տարեկանը» բառերից հետո լրացնել «, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով» բառերով:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 10 Երևան ՀՕ-31-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|