ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ-ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՔՎՈՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական գործունեության մասին, հրամանագրի, ինչպես նաև ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորող մեխանիզմի և ներքին շուկայի հավասարակշռության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ 1992 թվականին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իրագործում է`
ա) անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ հանրապետությունում արտադրված ապրանքների արտահանման, ինչպես նաև առանձին ապրանքների ներմուծման քվոտավորումը և լիցենզավորումը:
Ապրանքների արտահանումն ու ներմուծումը հատկացված քվոտաների սահմաններում իրագործվում են լիցենզիաներով.
բ) առանձնահատուկ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման լիցենզավորում.
Նշված կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտների վրա (անկախ սեփականության ձևից), պատկանելությունից և գրանցման վայրից) բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Հաստատել`
ա) անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ 1992 թվականին արտահանվող քվոտավորվող և լիցենզավորման ենթակա ապրանքների ցանկը (կցվում է).
բ) առանձնահատուկ այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկը, որոնց 1992 թվականի արտահանումը և ներմուծումը կատարվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների որոշումների հիման վրա տրվող լիցենզիաներով (կցվում է).
գ) 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգը (կցվում է):
Լիցենզավորման սույն կարգը չի տարածվում համատեղ ձեռնարկությունների սեփական արտադրանքի արտահանման և ներմուծման վրա:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ցանկը, որոնց արտահանումն ու ներմուծումը անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ կատարվում են լիցենզիաներով, ինչպես նաև առանձին ապրանքների արտահանման-ներմուծման քվոտաների չափերը:
4. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել ինֆորմացիա իրենց ենթակայության ձեռնարկությունների 1992 թվականին արտահանվող արտադրանքի արտադրության առաջադրանքների և դրանց քվոտաների բաշխման մասին, համաձայն N 1 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սահմանել հսկողություն հանրապետությունից ապրանքների արտահանման նկատմամբ:
7. Հանրապետության տրանսպորտային ձեռնարկություններին ու կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից)`, չկատարել ապրանքների փոխադրումներ հանրապետությունից դուրս առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների համապատասխան թույլտվության:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
10 փետրվարի 1992 թ. N 95 քաղ. Երևան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի N 95 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում 1992 թվականին ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամկարգի մասին
1. Սույն կանոնակարգը որոշում է Հայաստանի Հանրապետության արտահանվող և ներմուծվող ապրանքների լիցենզիաների տրման կարգը:
2. Լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերին համապատասխան:
3. Լիցենզիաները տրվում են տնտեսական գործունեության սուբյեկտներին` անկախ նրանց սեփականության ձևից, և ենթակա չեն փոխանցման այլ իրավաբանական անձանց: Լիցենզիաների տրման համար գանձվում է վճար` հօգուտ պետական բյուջեի, որի չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
4. Լիցենզիաների տրման համար հիմք են հանդիսանում.
ա) քվոտավորվող ապրանքների համար`
պետական պատվերը, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի արտահանման քվոտան, որը հատկացվում է արտադրող ձեռնարկություններին կամ արտահանվող կազմակերպություններին պետական կառավարման մարմինների կողմից` սահմանված կարգի համաձայն.
արտադրող ձեռնարկության և արտահանող կազմակերպության միջև արտահանվող ապրանքների առաքման պայմանագիրը, ինչպես նաև նախօրոք համաձայնեցված արտահանման պայմանագիրը.
բ) առանձնահատուկ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար`
Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության կամ գերատեսչության որոշումը:
5. Ձեռնարկություններին և կազմակերպություններին կարող են տրվել գլխավոր (հիմնական) և միանգամյա լիցենզիաներ: Գլխավոր լիցենզիա ստանալու համար հիմք է հանդիսանում պետական պատվերը կամ ապրանքների արտահանման, կամ ներմուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը: Մնացած դեպքերում տրվում է միանգամյա լիցենզիա: Գլխավոր լիցենզիայով արտահանման և ներմուծման գործառնությունները կարող են կատարվել մեկ կամ մի քանի գործարքներով, իսկ միանգամյա լիցենզիայի դեպքում` միայն մեկ գործարքով:
6. Լիցենզիան տրվում է մեկ ապրանքատեսակի համար, անկախ պայմանագրում նշված ապրանքատեսակների քանակից:
7. Լիցենզիաները տրվում են ձեռնարկությունների և կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնք ներկայացվում են տիպային բլանկների վրա: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դիմումների քննարկման ժամանակ իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են որոշում կայացնելու համար:
Դիմողները պատասխանատու են ներկայացվող տեղեկությունների ճշգրտության համար:
8. Լիցենզիաները տրվում են պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով: Դիմողի հիմնավորված խնդրանքով լիցենզիայի ժամկետը կարող է երկարաձգվել: Ժամկետի երկարաձգումը հաստատվում է գրավոր ձևով: Գործող օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կարող է դադարեցնել կամ չեղյալ համարել տրված լիցենզիաները:
9. Ձեռնարկություններն ու կազմակերպությունները ապրանքների արտահանումն իրագործում են միայն սահմանված կարգով ձևակերպված լիցենզիաներն ստանալուց հետո:
10. Լիցենզիա տալու մասին որոշումը պետք է ընդունվի դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ մերժման դեպքում այն պետք է հիմնավորվի և ներկայացվի գրավոր: Մերժման որոշումը կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի N 95 որոշման |
Ց Ա Ն Կ
քվոտավորվող այն ապրանքների, որոնց 1992 թվականին արտահանումը համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով
____________________________________________________________________________________________ | |
Արտադրանքի անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԴԱՍ) կոդը |
____________________________________________________________________________________________ | |
1 |
2 |
____________________________________________________________________________________________ | |
Գունավոր մետաղների նյութեր և հանքաքարեր, թանկարժեք մետաղների նյութեր և հանքաքարեր |
26.03-26.09, 26.11, 26.13 26.17, 71, 16.20 |
Գունավոր մետաղներ, ներառյալ երկրորդականները, նրանց համաձուլվածքները, փոշիներ, օքսիդներ, աղեր, կիսաֆաբրիկատներ, գլանվածքներ, ջարդոններ և գունավոր մետաղների թափոններ, գունավոր մետաղներից արտադրանքներ | 74-76, 78-80, 81.01-81.13 (բացառությամբ 74.0311000, 74.0319000, 76.0110000 76.0120100 79.01, 80.01) |
Թանկարժեք մետաղներից արդյունաբերական արտադրանքներ | 71,83.0621000 |
Փաթաթվող հաղորդալարեր, կաբելներ | 85.44 |
Սև մետաղների ջարդոն և թափոններ | 72.04 (բացառությամբ 72.0450100, 72.0450900) |
Հազվագյուտ մետաղներ և հազվագյուտ հողերի մետաղներ ու դրանց միացություններ | 28.05, 28.25 |
Սինթետիկ կաուչուկ և լատեքս | 40.02 |
Քացախաթթու և քացախային անհիդրիդ | 29.1521, 29.1524 |
Պոլիվինիլացետատային դիսպերսիտ | 29.1532000 |
Կաուստիկ սոդա և այլ սոդանյութեր | 28.1511 |
Եթերայուղեր և սինթետիկ հոտավետ այլ նյութեր | 29.12, 29.1423, 33.01 |
Պղնձարջասպ | 28.3325.000 |
Սինթետիկ կորունդ (թանկարժեք և կիսաթանկարժեք արհեստականորեն աճեցված քարեր և փոշիներ) | 71.04, 71.05 |
Անվադողեր | 40.11-40.13 |
Բնական քարերի հումք, դրանցից իրեր |
25.06, 71.03-71.04, 71.1620 97.05 |
Անտառանյութ | 44.03-44.08 |
Տեքստիլ և տեքստիլ ապրանքներ (գորգեր, ացետատային թելեր, մանրաթելեր և այլն)* | 50-63 (բացի 56, 58, 59, 60) |
Մորթեղեն և մորթու հումք | 43 (բացի 43.01) |
Կաշվեհումք |
41 (բացի 41.1100000) |
Աղ | 25.01 |
Օղելիկյորային արտադրանք, կոնյակ, գինի | 22.04-22.08 |
Ցեմենտ | 25.23 |
Պեոլիտ | 25.30100000 |
Տուֆ, գրանիտ, մարմար, բազալտ և այլ շինարարական քարեր |
63.01-68.03, 68.10-68 11, 25.15, 25.16 |
_______________
* Լիցենզավորման ենթակա են տեքստիլ այլ ապրանքները, որոնք արտահանվում են եվրոպական տնտեսական ընկերակցության երկրներ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի N 95 որոշման |
Ց Ա Ն Կ
Առանձնահատուկ այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), որոնց արտահանումը 1992 թվականին համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաների համաձայն
____________________________________________________________________________________________ | ||
Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳԱՍ) կոդը |
այն նախարարության, գերատեսչության անվանումը, որը որոշում է ընդունում լիցենզիա տալու մասին |
____________________________________________________________________________________________ | ||
1 |
2 |
3 |
____________________________________________________________________________________________ | ||
Վայրի կենդանիներ և բույսեր |
__ |
Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն |
Դեղամիջոցներ և դրանց արտադրության համար հումք |
30, 13.02, 29.38, 12.11 29, 41, 05.10, |
Առողջապահության նախարարություն |
Գյուտերի, նոու-հաուների և գիտահետազոտական աշխատանքների արդյունքներ |
__ |
Գիտության և բարձրագույն կրթության նախարարություն |
Ներդրումներ արտասահմանում` ՀՀ տարածքում գրանցված ձեռնարկության կողմից |
99.50 |
էկոնոմիկայի նախարարություն |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորող շինվածքների, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերի), տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թույների, թմրադեղերի և հոգենյարդային նյութերի, թանկարժեք մետաղների ձուլվածքների և դրանց արտադրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու դրանց արտադրանքների արտահանումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի N 95 որոշման |
Ց Ա Ն Կ
Առանձնահատուկ այն ապրանքների, որոնց ներմուծումը 1992 թվականին համագործակցության անդամ չհանդիսացող պետություններից իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով
____________________________________________________________________________________________ | ||
Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդը |
Այն նախարարության, գերատեսչության անվանումը, որը որոշում է ընդունում լիցենզիա տալու մասին |
____________________________________________________________________________________________ | ||
Դեղամիջոցներ և բժշկական տեխնիկա | 13.02, 29.38, 29.41, 30.03-30.04, 84.1920, 90.18-90.19, 90.21, 90.22, 90.21, 90.22, 90.2720, 94.02 | Առողջապահության նախարարություն |
Բույսերի պահպանության համար քիմիական միջոցներ | 38.08 | Գյուղտնտեսական նախարարություն |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Բոլոր տեսակի արդյունաբերական թափոնների, զենքերի, զինամթերքի ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար հատուկ կոմպլեկտավորող շինվածքների, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութեր), տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թանկարժեք մետաղների, ձուլվածքների և դրանցից արտադրանքների, թանկարժեք քարերի ու դրանցից արտադրանքների, թույների, թմրադեղային և հոգենյարդային միջոցների, օփիում և հաշիշ ծխելու հարմարանքների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Changing Act | Corresponding incorporation | |
---|---|---|
22.07.1992, N 410 | 22.07.1992, N 95 |
Changing Act | Corresponding incorporation |
---|