Basic information
Number
N 203
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.1993-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.05.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 1993 թվականի N 203

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ, ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐՈՒՄ, ՊԱՆՍԻՈՆԱՏՆԵՐՈՒՄ, ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՅԼ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով փախստականներին ժամանակավոր ապաստան տված հիմնարկների ֆինանսական ծանր վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1993 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքից հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և ժամանակավոր այլ կացարաններում ապաստանած փախստականների համար կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, ջեռուցման, սանմաքրման) վարձը սահմանել Հայաստանի Հանրապետության բնակչությանը նախատեսված սակագներին համապատասխան` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ ծառայությունների վճարման համար նախատեսված արտոնությունները:

(1-ին կետը խմբ. 26.07.93 N 385-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել և լուծել փախստականներին ապաստան տալու հետևանքով հյուրանոցներին, հանգստյան տներին, հանրակացարաններին հասցված այն վնասների փոխհատուցման հարցը, որոնք հնարավոր չէ ծածկել նրանց սեփական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` «Հայէներգոարդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության, «Հայգազարդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության, «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի հետ համատեղ մշակել մեկ բնակչի հաշվով էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, ջեռուցման սպառման միջին նորմեր (հիմք ընդունելով տեղադրված ընդհանուր էլեկտրահաշվիչի և չափիչ սարքերի ցուցմունքները) և այդ նորմերին համապատասխան հաստատել վարձի գանձման կարգը:

(3-րդ կետը լրաց. 26.07.93 N 385-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 203
26.07.1993, N 385 26.07.1993, N 203
Changed acts
Changing Act Corresponding incorporation