Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-27-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045) Հոդ.471
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.

 

«4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն) քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը «դատավորների,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչների (այսուհետ՝ քննիչներ),» բառերով, իսկ 3-րդ կետը «դատական ծառայողների» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

3. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում ֆինանսավորում են համապատասխանաբար քննչական կոմիտեն և հատուկ քննչական ծառայությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

 

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված Խորհրդի լիազորությունները չեն տարածվում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների՝ Ակադեմիայում ուսուցման վրա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված լիազորությունները քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների մասով իրականացնում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ Ռեկտորի ներկայացմամբ, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների մասով՝ հատուկ քննչական ծառայության պետը՝ Ռեկտորի ներկայացմամբ՝ սույն օրենքով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը «դատավորի,» բառից հետո լրացնել «քննիչի» բառով, իսկ «հանձնաժողովին» բառից հետո` «, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ), հատուկ քննչական ծառայության պետին» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 3-րդ կետը «դատավորները,» բառից հետո լրացնել «քննիչները,» բառով, իսկ «դատական ծառայողները,» բառերից հետո՝ «քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողները,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց:»:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել քննչական կոմիտեի դեպարտամենտում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Դիմում ներկայացրած անձը օգտվում է քննչական կոմիտեի դեպարտամենտում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից:»:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական տույժի է ենթարկում քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ` սույն հոդվածով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի 4-րդ կետը «դատավորների,» բառից հետո լրացնել «քննիչների» բառով, «խորհրդին» բառից հետո` «, քննչական կոմիտեի նախագահին» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ քննչական կոմիտեի նախագահին դիմելու մասին որոշումը կայացնում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ: Պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն ուղարկում է քննչական կոմիտեի նախագահին:».

2) 3-րդ մասը «Խորհուրդը» բառից հետո լրացնել «, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով` քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը» բառերով, իսկ «դատավորների» բառից հետո` «, քննիչների» բառով.

3) 4-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով, «դատավորի» բառից հետո` «, քննիչի» բառով.

2) 4-րդ կետը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «քննիչների,» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «ծրագրերով» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.

«7.1. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և համապատասխանաբար քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի ու հատուկ քննչական ծառայության պետի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին ու հատուկ քննչական ծառայության պետին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։

7.2. Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում իրենց համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա Ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը և դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը պետք է ներկայացնեն ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված կարգով:».

4) 6-րդ մասի երկրորդ նախադասության «հաջորդ» բառը փոխարինել «համապատասխան» բառով.

5) 8-րդ մասը «դատախազների,» բառից հետո լրացնել «քննիչների,» բառով, իսկ «պետական ծառայողների» բառերից հետո` «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների» բառերով.

6) 9-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «խորհուրդ,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն,» բառերով.

2) 2-րդ մասը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` հատուկ քննչական ծառայության քննիչների մասով,» բառերով.

3) 3-րդ մասը «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով, «աշխատակազմը» բառից հետո` «, քննչական կոմիտեն» բառերով.

4) 4-րդ մասի «Խորհրդի հաստատմանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար Խորհրդի, քննչական կոմիտեի նախագահի և հատուկ քննչական ծառայության պետի հաստատմանը» բառերով.

5) 7-րդ մասը «պատասխանատու են» բառերից առաջ լրացնել «, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` ծառայության քննիչների մասով» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասը «անցած դատավորների» և «համապատասխանաբար դատախազների» բառերից հետո լրացնել «, քննիչների» բառով.

2) 6-րդ մասի առաջին նախադասությունը «Դատավորները» բառից հետո լրացնել «, քննիչները» բառով, իսկ երկրորդ նախադասությունը «խորհուրդը» բառից հետո` «, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը» բառերով, «ընդգրկված անձանց» բառերից հետո` «, քննիչների» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Մասնագիտական պատրաստման, վերապատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը չեն կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված պահանջները 30 տոկոսից ավելի չափով:

2.2. Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանվում են «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:».

2) 5-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «խորհուրդը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահը» բառերով, «համապատասխան դատարանների» բառերից հետո` «, քննչական ծառայության ստորաբաժանումների,» բառերով.

2) 2-րդ մասը «խորհուրդ» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահին» բառերով.

3) 3-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել « և քննչական կոմիտեի նախագահը» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում քննչական կոմիտեի նախագահի նշանակած երեք քննիչ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:».

2) 3-րդ մասը «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 7.1-ին և 9.1-ին մասերով.

«5.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:».

«7.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:».

«9.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:».

4) 12-րդ մասի «1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 2.1-ին, 6-րդ, 7-րդ և 7.1-ին» բառերով, իսկ «4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ» բառերը` «4-րդ, 5-րդ, 5.1-ին, 8-րդ, 9-րդ և 9.1-ին» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը «դատավոր» բառից հետո լրացնել «, քննիչ» բառով, «ղեկավարի» բառից հետո` «, քննչական կոմիտեի նախագահի» բառերով.

2) 4-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով, «դատավոր» բառից հետո` «, քննիչ» բառով, «իսկ» բառից հետո` «քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների,» բառերով.

3) 17-րդ մասը «իսկ» բառից առաջ լրացնել «քննչական կոմիտեի նախագահը` քննիչների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածում`

 

1) 1-ին և 2-րդ մասերը «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.

2) 3-րդ մասը «կարգադրիչները» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողները» բառերով.

3) 4-րդ մասը «Դատավորը» բառից հետո լրացնել «, քննիչը» բառով:

 

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը «կարգադրիչների մասով,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահին` քննիչների և քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայության պետին` ծառայության քննիչների մասով,» բառերով:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 10

Երևան

ՀՕ-27-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան