Basic information
Number
N 79
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (21.02.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.14
Enactment organisation
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Enactment date
20.11.2001
Signing organisation
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Signing date
20.11.2001
Effective date
21.02.2002

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 30402011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

20 նոյեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 79

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում ճշգրտություն, միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները՝

 

Հրամայում եմ՝

 

հաստատել մարզական մի շարք անվանումների հայերեն համարժեք տերմինների ճշգրտված ցանկը։

 

  Լ. Գալստյան

 

 

Հաստատված է

ՀՀ լեզվի պետական տեսչության

N 79 հրամանով
20 նոյեմբերի 2001 թ.

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՑԱՆԿ

Գործածվել են

Ռուսերեն համարժեքները

Պետք է գործածել

1. Ելման դրություն

исxодное положение
(starting position)

ելադիրք

2. Հիմնական կանգ

основная стойка

հիմնականգ

3. Կանգ ձեռքերի վրա

стойка на рукаx

ձեռնականգ

4. Կանգ թիակների վրա

стойка на лопаткаx

թիկնականգ

5. Հենում ձեռքերի վրա

упор на рукаx

բազկահենում

6. Բռնվածք բազուկներով

плечевой заxват

բազկաբռնում

7. Բազկամարտ

армреслинг

բազկամարտ

8. Քառատրոփ քայլ

шаги галопа

տրոփաքայլ

9. Պոլկայի քայլ

шаги польки

ոստնաքայլ

10. Զսպանակաձև քայլ

пружинный шаг

զսպաքայլ

11. Զսպանակաձև թեքում

пружинящий наклон

զսպաթեքում

12. Գլորումով քայլ

перекатный шаг

գլորաքայլ

13. Գլորում

перекат

գլոր

14. Գլորում ծալված

перекат согнувшись

ծալագլոր

15. Գլորում՝ շրջվելով մեջքով

круговой перекат

շրջագլոր

16. Գլորում՝ շրջվելով կողմ

перекат в сторону

կողագլոր

17. Խմբավորում

группировка

կուչ

18. Ցատկ (վարցատկ) խմբավորված

прыжок в группироке

կուչացատկ

19. Ցատկ (վարցատկ) շրջվելով

прыжок переворотом

շրջացատկ

20. Պարանով կապված կախ

завязывание

կապկախ

21. Համարժեքը չի եղել

взмаx

սրընթափ (<սուր-ընդ-թափ)

22. Շրջում՝ առաջ դարձումով

переворот вперед с поворотом ("Рондат")

շրջընդարձ

23. Ոստյուն՝ ծունկը ծալելով

присядка

ծնկածալուկ

24. Շրջում դեպի կողմ

переворот колесом

շրջանիվ

25. Դանդաղ շրջում

медленный переворот (перекидка)

շուռանց

26. Վարանցում

опускание

վարանց

27. Ճախրանցում

перелет

ճախրանց

28. Սողանցում

переползание

սողանց

29. Սողանցում փորի վրա

переползание по-пластунски

փորսողանց

30. Թափի արագացում

разгон

թափառք

31. Ցատկ՝ ոտքը դնելով

прыжок наступая

ոտնդիր ցատկ

32. Ցատկ՝ ոտքի կրկնակի փոխումով  

прыжок с двойной сменой

կրկնափոխ ցատկ