ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 01.02.2000 թ. |
|
N 8/15 |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել մարզական մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:
Լ. Գալստյան
|
Հաստատված է |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ
| Հանձնարարվող անվանումը |
Ռուսերեն |
Սահմանումը | ||
| մրցափորձ | попытка | մրցումների ժամանակ մարզիկին տրվող փորձի հնարավորությունը | ||
| սեպակոշիկ | шип | ներբանի վրա սեպեր ունեցող մարզակոշիկ | ||
| վերջնարկ | финиш | մրցության ժամանակ վերջնագիծը հատելու պահը | ||
| փորձամրցում | прикидка | մարզիկների միջև անցկացվող ոչ պաշտոնական նախնական ընտրական մրցությունը | ||
| գերհսկա ոլորասահք | супергигант слалом |
ոլորասահքի տեսակ | ||
| դահուկապար | фристайл | մարզաձև, որ ներառում է դահուկներով գեղասահք, պարեր, ցատկեր, պտույտներ և այլն | ||
| դահուկընթաց | лыжные xоды | դահուկորդի տեղաշարժը տարբեր եղանակներով | ||
| դարձաշար | сопряженные повороты |
դահուկորդի` իրար հաջորդող մի քանի դարձումները | ||
| եզրադարձ | кантование | դահուկները ներսի կամ դրսի եզրերին պահելով` դարձումներ կամ արգելակումներ կատարելը | ||
| թեքուղի կողասահք | вираж соскальзывание (боковое) |
մրցուղու թեք հատվածը դահուկի կողմնային մասով լայնակի ուղղությամբ սահքը | ||
| հպարգելում | сцепление | ձյան և դահուկի շփումից առաջացած արգելակումը | ||
| սահքամարում | выкат | վարժությունն ավարտելուց հետո դահուկորդի ազատ սահքը | ||
| փոկամրակ | антабка | սառցակտրիչի` ձեռքին ամրացվող փոկի ամրիչը | ||
| ամրակապ | крепление | հարմարանք, որով մարզիկի ոտքն ամրացվում է ոտնակին, դահուկին և այլն | ||
| ամրափոկ | ремень туклипса | ոտնաբնի կամ ամրակապի փոկը (կամ փոկանման հարմարանք) | ||
| անցկալ | завал | հեծանվավթարի հետևանքով առաջացած` հեծանվորդների և հեծանիվների կուտակումը | ||
| հեծականգ | сюрпляс | հեծանվահրապարակային մրցումների ընթացքում մեկնարկից հետո հեծանվորդների կանգնած վիճակը | ||
| հեծանվադող | велотрубка | հեծանիվի դողերը | ||
| ոտնակում | педалирование | հեծանիվի ոտնակը պտտելը |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 օգոստոսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30400072
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|