ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
01.02.2000 թ. |
N 8/7 |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել մարզական մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:
|
Լ. Գալստյան |
|
Հաստատված է |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ
| Գործածվում է | Հանձնարարվում է |
| սինխրոն լող, համալող, գեղալող | գեղալող |
| բոբսլեյ, ղեկասահնակ | ղեկասահնակ |
| սլալոմ, ոլորավայրէջք | ոլորասահք |
| ջրային սլալոմ, ջրային ոլորավայրէջք | թիաոլորասահք |
| տրենաժոր, վարժոց, վարժասահք | մարզասահք |
| ստարտ, մեկնարկ | մեկնարկ |
| ստարտյոր, մեկնարկիչ | մեկնարկիչ |
| վերջնագիծ, եզրագիծ | վերջնագիծ |
| մեմորիալ, հուշամրցում | հուշամրցում |
| կապա, ատամնակալ, ատամնապահ | ատամնակալ |
| տրասա (սահնակային, դահուկային), սահուղի | սահուղի |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400046