ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
01.02..2000 թ. |
ք. Երևան, Թումանյան 17 |
ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջների`
հաստատել տարբեր բնագավառների վերաբերող մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:
Լ. Գալստյան
|
Հաստատված է |
ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՈՂ
ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ
|
Գործածվում է |
Հանձնարարվում է |
| հասարակական սնունդ | հանրային սնունդ |
| բրուտտո քաշ | համաքաշ |
| նետտո քաշ | զտաքաշ |
| վաուչեր, սերտիֆիկատ, հավաստագիր | հավաստագիր |
| լեգիտիմ, օրինական | օրինական |
| ընտրական օկրուգ, ընտրատարածք | ընտրատարածք |
| կոնդոմինիում, համատիրություն | համատիրություն |
| քսերոքս, պատճենահանող սարք | պատճենահան |
| պրինտեր, տպիչ | տպիչ |
| սկաներ | պատկերամուտ |
| դիսկետ, սկավառակ, պնակիտ | պնակիտ |
| կոլեգիա | վարչանի |
| դիսպետչեր | կարգավար |
| օֆերտա | գործարկ |
| օֆերենտ, գործարկու | գործարկու |
| կուրատոր, խնամարկու | խնամարկու |
| կոնցեպցիա, հայեցակարգ | հայեցակարգ |
| պրեզենտացիա, շնորհանդես | շնորհանդես |
| պայմանագիր (договор) | պայմանագիր |
| կոնտրակտ, պարտավորագիր | պարտավորագիր |
| կոնվենցիա, համաձայնագիր | համաձայնագիր |
| ժուռնալիստ, լրագրող | լրագրող |
| շոկային թերապիա, ցնցաբուժություն | ցնցաբուժություն |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 հունիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400055
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|