Basic information
Number
N 8/6
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.07.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2000.07.13/10(52)
Enactment organisation
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Enactment date
01.02.2000
Signing organisation
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Signing date
01.02.2000
Effective date
23.07.2000

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

01.02..2000 թ.

ք. Երևան, Թումանյան 17
հ. 8/6

 

ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջների`

հաստատել տարբեր բնագավառների վերաբերող մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:

 

Լ. Գալստյան

 

Հաստատված է
ՀՀ լեզվի պետական տեսչության
հմ. 8/6 հրամանով
1 փետրվարի 2000 թ.

 

ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՈՂ

 ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Գործածվում է

 Հանձնարարվում է

հասարակական սնունդ հանրային սնունդ
բրուտտո քաշ համաքաշ
նետտո քաշ զտաքաշ
վաուչեր, սերտիֆիկատ, հավաստագիր հավաստագիր
լեգիտիմ, օրինական օրինական
ընտրական օկրուգ, ընտրատարածք ընտրատարածք
կոնդոմինիում, համատիրություն համատիրություն
քսերոքս, պատճենահանող սարք պատճենահան
պրինտեր, տպիչ տպիչ
սկաներ պատկերամուտ
դիսկետ, սկավառակ, պնակիտ պնակիտ
կոլեգիա վարչանի
դիսպետչեր կարգավար
օֆերտա գործարկ
օֆերենտ, գործարկու գործարկու
կուրատոր, խնամարկու խնամարկու
կոնցեպցիա, հայեցակարգ հայեցակարգ
պրեզենտացիա, շնորհանդես շնորհանդես
պայմանագիր (договор) պայմանագիր
կոնտրակտ, պարտավորագիր պարտավորագիր
կոնվենցիա, համաձայնագիր համաձայնագիր
ժուռնալիստ, լրագրող լրագրող
շոկային թերապիա, ցնցաբուժություն ցնցաբուժություն

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

27 հունիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400055