ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
01.02.2000 թ. |
N 8/5 |
ք. Երևան, Թումանյան 17 |
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել գիտական աստիճանների շնորհման հետ կապված տերմինների ցանկը` լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով:
|
|
Լ. ԳաԼՍՏՅԱՆ |
|
Հաստատված է |
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿ
|
Գործածվում են
|
Այսուհետև գործածել
|
| ավտոռեֆերատ, սեղմագիր | սեղմագիր |
| գիտական քարտուղար, | |
| գիտնական քարտուղար | գիտական քարտուղար |
| (գիտքարտուղար) | |
| դիպլոմ, վկայագիր | վկայագիր |
| ատեստատ, վկայական | վկայական |
| դիսերտանտ, ատենախոս | ատենախոս |
| դիսերտացիա, թեզ, ատենախոսություն | ատենախոսություն |
| էքսպերտ, փորձագետ | փորձագետ |
| էքսպերտիզա, փորձաքննություն | փորձաքննություն |
| կոնսուլտանտ, խորհրդատու | խորհրդատու |
| հայցող, հայցորդ | հայցորդ |
| մասնագիտական խորհուրդ, | |
| մասնագիտացված խորհուրդ | մասնագիտական խորհուրդ |
| օպոնենտ, ընդդիմախոս | ընդդիմախոս |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21 մարտի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400022
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|