ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
__ _________2000 թ. հ. _________ ք. Երևան, Թումանյան 17
|
01.02.2000 թ. ք. Երևան |
հ. 8/4 |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել հասարակական-քաղաքական մի շարք հասկացությունների հայերեն անվանումների ցանկը:
|
|
Լ. ԳաԼՍՏՅԱՆ |
|
Հաստատված է |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
|
Գործածվում է
|
Հանձնարարվում է
|
| Էլիտա, վերնախավ, ընտրախավ | 1. ընտրանի, 2. վերնախավ |
| Էլիտար- էլիտային | 1. ընտրանու, |
| 2. վերնախավային | |
| Էլեկտորատ, ընտրազանգված, | ընտրազանգված |
| ընտրախավ, ընտրաշերտ | |
| ռեյտինգ, վարկանիշ | վարկանիշ |
| իմիջ | կերպար |
| բրիֆինգ, ճեպազրույց | ճեպազրույց |
| պոպուլիզմ, ամբոխավարություն | ամբոխավարություն |
| տոտալիտարիզմ, ամբողջատիրություն | ամբողջատիրություն |
| մեդիա | լրատվամիջոց |
| մասս մեդիա | զանգվածային լրատվամիջոց |
| դեմոկրատիա, ժողովրդավարություն, | ժողովրդավարություն |
| ժողովրդաիշխանություն, | |
| ժողովրդապետություն, ռամկավարություն | |
| լիբերալիզմ, ազատականություն | ազատականություն |
| ագրեսիա, հարձակում, նախահարձակում | նախահարձակում |
| ագրեսոր, նախահարձակ | նախահարձակ |
| ագրեսիվ, հարձակողական | հարձակողական |
| մենտալիտետ | 1. մտածելակերպ |
| 2. խելք |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
10 փետրվարի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400011