Basic information
Number
N 8/3
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.12.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2000.12.16/18(60)
Enactment organisation
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Enactment date
01.02.2000
Signing organisation
Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Signing date
01.02.2000
Effective date
26.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

01.02.2000 թ.

ք. Երևան

հ. 8/3

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`

հաստատել հասարակական -քաղաքական մի շարք հասկացությունների ռուսերեն անվանումների հայերեն համարժեքների ցանկը:

 

Լ. Գալստյան

 

Հաստատված է
ՀՀ լեզվի պետական տեսչության
հմ. 8/3 հրամանով
01 փետրվարի 2000 թ.

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Ռուսերեն անվանումը

Հայերեն համարժեքը
   

геополитика

աշխարհաքաղաքականություն

гуманизация

մարդկայնացում

декларация

1. հռչակագիր
2. հայտարարագիր

диссидент

այլախոհ

доработка

1. լրամշակում
2. վերջնամշակում

конверсия

փոխարկ

коллекционер

հավաքորդ

плюрализм

1. բազմակիություն
2. բազմակարծություն

профилактика

ա) կանխարգելում
բ) ախտականխում (բժշկ.)
գ) հանցականխում (իրավ.)

реалия

իրակ (ություն)

рекет

բռնաշորթում

рекетир

բռնաշորթ

транспарант

ցուցապաստառ

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

28 նոյեմբերի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000128