Basic information
Number
N 553
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-31.03.1995)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.11.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
31.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 1994 թ. N 553

Քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից սահմանել հացի մանրածախ գին` 1 կգ 66 դրամ, ներառյալ 2 տոկոս առևտրային զեղչը:

2. Սահմանել, որ`

ա) ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա պետական ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 43000 դրամ.

բ) հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1994 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և բոլոր սպառող` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ապահովել նշված գնացուցակով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության հետ համատեղ յուրաքանչյուր ամսվա վերջին կատարել հացաթխման ծախսերի վերահաշվարկ և լուծել առաջացած վնասների հատուցման հարցը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը և 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
31.03.1995, N 165 31.03.1995, N 553
Changed acts
Changing Act Corresponding incorporation