Basic information
Number
N 166
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.1995-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.03.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 1995 թ. N 166

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

2. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 170 դրամի չափով։

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին (ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին)՝ հացի 350 գրամ օրական չափաբաժնի դեպքում սահմանել 350 դրամի չափով և հացի 250 գրամ օրական չափաբաժնի դեպքում՝ 320 դրամի չափով հավելում, ավելացնելով այն կենսաթոշակին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում 350 դրամի չափով` ավելացնելով այն կենսաթոշակին։

Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ։

5. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

6. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

7. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

8. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

9. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

10. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

11. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում՝ 350 դրամի չափով։

13. (կետն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995 թ.

մարտի 31-ի N 166 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ 1,0-6,9 ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿՑՈՎ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(հավելվածն ուժը կորցրել է 30.05.95 N 296)

 

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 166
30.05.1995, N 296 30.05.1995, N 166
Changed acts
Changing Act Corresponding incorporation