Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-17-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.11/30(1043) Հոդ.450
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 8.1-ին և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.1) արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.

9) քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր.».

2) 20-րդ և 21-րդ կետերից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով։»:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորում անցած շրջանավարտներին շնորհվում է մասնագետի որակավորում:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը «հանրակրթական» բառից հետո լրացնել «, նախնական (արհեստագործական)» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված` Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները տարածվում են 2014 թվականին և դրանից հետո միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 5

Երևան

ՀՕ-17-Ն