ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մարտի 24-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-7-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2012 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում կատարվել են հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-5-Ն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Ծրագրի N 1՝ մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ընկերությունների ցանկում 90007 ծածկագրի տակ ամրագրված (քաղ. Երևան, Այգեձորի 67) «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ին վերաբերող, 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում 90016 ծածկագրի տակ ամրագրված «Մարտունու գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ին վերաբերող և 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկում 90019 ծածկագրի տակ ամրագրված «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին վերաբերող (քաղ. Երևան, Սևանի խճուղի 1) տողերը, իսկ 18-րդ կետից հանվել է «90046 «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ, քաղ. Աբովյան, Կարմիր բանակայինի» տողը:
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-4-Ն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Ծրագրի N 1 ցանկում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի (ներկայիս՝ էկոնոմիկայի) նախարարության ընկերությունների ցանկի 2-րդ կետը` 62028 ծածկագրի տակ ամրագրված «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՊՓԲԸ (քաղ. Երևան, Արա Սարգսյան 5ա), 7-րդ կետը` 62033 ծածկագրի տակ ամրագրված «Կոմետա» գիտաարտադրական ինստիտուտ» ՓԲԸ (քաղ. Երևան, Աբելյան 6) և 126-րդ կետը` 21807 ծածկագրի տակ ամրագրված «Պլաստպոլիմեր ԳՀԻ» ՓԲԸ (քաղ. Երևան) ընկերությունների մասով:
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Մասնավորապես, 2012 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները կանոնակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 490-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում), որով սահմանվել է՝
վարչության ենթակայության թվով 32 ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման ժամանակացույցը՝ 2012 և 2013 թվականների համար՝ ըստ եռամսյակների և կոնկրետ ընկերությունների,
մասնավորեցվող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակայնության ապահովումը:
Հաշվետու ժամանակաշրջանում որոշմամբ սահմանված ցանկից հրապարակային սակարկությունների ճանապարհով մասնավորեցման են առաջարկվել թվով 6 ընկերություններ, ընդ որում՝ 5-ը աճուրդային ճանապարհով և 1-ը՝ մրցութային: Հաշվետու ժամանակաշրջանում 3 ընկերություններ մասնավորեցվել են աճուրդով:
Ծրագրում ընդգրկված 1 օբյեկտ մասնավորեցվել է մրցույթով և 1-ը՝ ուղղակի վաճառքի ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 353,329 մլն դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 273,510 մլն դրամը:
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների` 2012 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 79,8 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
2.1.1. Աճուրդով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 3 ընկերություններ, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 1-ում:
2.1.2. Մրցույթով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 գույքային միավոր:
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված գույքի գնորդի ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 2-ում:
2.1.3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 1 գույքային միավոր՝ «Ամասիայի կինոթատրոն»-ի շենքը, որը վաճառվել է նախօրոք հայտնի գնորդին` Ամասիայի գյուղական համայնքին՝ խորհրդանշական (1000 դրամ) գնով, համայնքում և շրջակա գյուղերում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրաշարժից հետո շենքը չի վերանորոգվել, իսկ համայնքը և հարակից գյուղերը զուրկ են որևէ դահլիճից, որտեղ կարող են կազմակերպվել մշակութային միջոցառումներ, ինչպես նաև այն, որ համայնքը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել տարբեր ներդրող կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են ներդնել 300 մլն դրամ շենքի վերանորոգման համար, եթե շենքը դառնա համայնքի սեփականությունը և օգտագործվի ըստ նպատակային նշանակության:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված գույքի մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմնի անվանումը |
ՀՀ կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց- ման ձևը |
Մեկնար-կային գինը (հազ. դրամ) |
Աճուրդի հաղթողի առաջար-կած գինը (հազ. դրամ) |
Պարտավո- րությունները (հազ. դրամ) |
Պայմանագրի կնքման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ (90052) |
քաղ. Երևան, Փ. Բյուզանդի 1/3 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1879-Ա 29.12.2011թ. |
դասական |
1723 |
1723 |
3327 |
23.03.2012թ. |
«Սթրես-Կենտրոն» ՓԲԸ (62405) |
քաղ. Երևան, Ծարավ աղբյուրի 55ա |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 667-Ա 24.05.2012թ. |
դասական |
29591 |
29591 |
3327 |
27.07.2012թ. | |
«Ատոմսերվիս» ԲԲԸ (90010) |
քաղ. Մեծամոր, ՀԱԷԿ-ի տարածք |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 733-Ա 31.05.2012թ. |
դասական |
500 |
500 |
110817 |
21.08.2012թ. |
Աղյուսակ 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված ընկերությունների մասին
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավար- ման մարմնի անվանումը |
ՀՀ կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Մրցույթի անցկացման ամսաթիվը |
Սահման-ված նվազա-գույն գինը (հազ. դրամ) |
Մրցույթի հաղթողի առաջար-կած գինը (հազ. դրամ) |
Պարտա-վորու-թյուն-ները (հազ. դրամ) |
Պայմանագրային պարտավորությունները պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից |
Պայմանա-գրի կնքման ամսաթիվը |
Գնորդը | |
Ներդրումներ (գումար, ժամկետ) |
Սոցիալական երաշխիքներ | |||||||||||
1. |
Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոնի շենք (6115) |
Գեղարքունիքի մարզ, գ. Ճամբարակ, Գ. Նժդեհի 73 |
ՀՀ մշակույթի նախարա-րություն |
N 94-Ա 02.02.2012թ. |
06.04.2012թ. |
8472 |
8500 |
չունի |
Երեք տարվա ընթացքում՝ 32 մլն դրամի չափով ներդրումներ` I տարի-15 մլն դրամ, II տարի-10 մլն դրամ, III տարի-7 մլն դրամ |
Ներդրումների ավարտից հետո ստեղծել 8/9 աշխատատեղ (96/108 մարդ/ամիս)` ամսական 50000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով |
08.05.2012 |
Սոս Սոսայան |
Աղյուսակ 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին
N |
Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը`ըստ Ծրագրի |
Գտնվելու վայրը |
ՀՀ նախարարու-թյունը, պետական կառավարման մարմինը |
ՀՀ կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ) |
Վաճառքի գինը (հազ. դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- ները (հազ. դրամ) |
Ներդրումային և այլ պարտավորու- թյունները՝ ըստ մասնավորեցման պայմանագրի |
Մասնավորեց-ման պայմանա-գրի կնքման ամսաթիվը |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
«Ամասիա» կինոթատրոնի շենք (6098) |
Շիրակի մարզ, գ. Ամասիա |
ՀՀ մշակույթի նախարարու-թյուն |
N 1612-Ա 17.11.2011թ. |
8844 |
1000 |
- |
Երկու տարվա ընթացքում 300 մլն դրամի չափով ներդրումներ |
31.01.2012թ. |
Ամասիայի գյուղական համայնք |
2.1.4. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և մասնավորեցման օբյեկտների նոր սեփականատերերը ներդրումային և սոցիալական պարտավորություններ են ստանձնել հետմասնավորեցման տարիների համար:
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) կողմից:
Նախորդ տարիների ընթացքում կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2012 թվականի ընթացքում պարտավորություններ են ստանձնել 5 գնորդներ, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 111,0 մլն ՀՀ դրամ և 3,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ նախատեսվել է ապահովել 1913 աշխատատեղ:
2012 թվականի ընթացքում մասնավորեցման պայմանագրերով ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ կատարվել են 3 գնորդների կողմից: Հաշվետու ժամանակաշրջանում գնորդների կողմից կատարված ներդրումները կազմել են 104 154,1 հազ. ՀՀ դրամ և 1,27 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով ապահովվել է 1906 աշխատատեղ:
2012 թվականին նախատեսված պայմանագրային պարտավորությունները թերակատարվել են 2 գնորդների կողմից, որոնց չկատարած ներդրումները կազմել են 8 064,7 հազ. ՀՀ դրամ և 2,23 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների մասով՝ չի ապահովվել 100 աշխատատեղ:
Նախորդ տարիներին մասնավորեցված ընկերությունների և օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են աղյուսակ 4-ում:
Աղյուսակ 4
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում ժամկետները լրացած ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին
Հ/Հ |
Անվանումը, գտնվելու վայրը, գնորդը, պայմանագրի համարը և ամսաթիվը |
Մասնավորեցման ձևը, վաճառքի գինը (հազ. դրամ) |
Պարտավորությունները |
Կատարման ժամկետները |
Պարտավորության կատարումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Ատոմսեյսմանախագիծ» ՓԲԸ ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված ԱՇՕ ք. Երևան, Պարույր Սևակի 9: «ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ ք. Երևան, Մամիկոնյանց 40: Արագած Ախոյան 173-Մ 07.04.2003թ. (համաձայնագիր 24.12.2010 թ.) |
մրցույթ 27 800,0 |
Օբյեկտի շինարարության ընթացքում ապահովել ոչ պակաս 3,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում:
Ավարտել շինարարական աշխատանքները: Շինարարության ընթացքում ստեղծել 100 աշխատատեղ: |
30.06.2012թ.
30.06.2012թ. |
Կատարվել է 1,27 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Չի կատարվել: Չի կատարվել:
Նախապատրաստվել է հայց դատարան: |
2. |
«Ատոմ» գիտաարտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսեր ք. Երևան, Թևոսյան 3/1: Աշխատավորական կոլեկտիվ լիազ. անձ՝ Ռազմիկ Մալխասյան: 789-Ու 03.10.2005թ. |
ուղղակի վաճառք 7290,0 |
Կատարել 1,0 մլն ՀՀ դրամի ներդրում: Ապահովել 13 աշխատատեղ` 40 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: |
01.01.2012թ. 01.01.2012թ. |
Կատարվել է 2,0 մլն ՀՀ դրամի ներդրում: Ապահովվել է 13 աշխատատեղ` 40 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: |
3. |
«Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ: «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ ք. Երևան, Նոր Արեշ 24 փող., տուն 29 տնօրեն` Ժիրայր Ստեփանյան, լիազ. անձ` Ռուբեն Աղաջանյան: 857-Ու 13.08.2008թ. |
ուղղակի վաճառք 153366,0 |
Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի ներդրում: |
25.08.2012թ. |
Կատարվել է 16 935,3 հազ. ՀՀ դրամի ներդրում: Նախապատրաստվում է պայմանագրի փոփոխություն, որով երկարացվելու է պայմանագրով նախատեսված ժամկետը: |
4. |
Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ: Սամվել Գրիգորյան Գուգարքի շրջ. գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա: 859-Ու 20.01.2009թ. |
ուղղակի վաճառք 42366,0 |
Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի ներդրում: |
20.01.2012թ. |
Կատարվել է 25,1 մլն ՀՀ դրամի ներդրում: |
5. |
«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս «ԵվրոՊրեսս Գրուպ» ՍՊԸ Վենդթ պող., 56, 1203, Ժնև, Շվեյցարիա տնօրեն` Անուշավան Խաչատրյան լիազորված անձ` Գագիկ Ալոյան 864-Ու 28.12.2010թ. |
ուղղակի վաճառք 587606,0 |
Կատարել 60,0 մլն ՀՀ դրամի ներդրում: Ապահովել 1800 մարդ/ամիս աշխատատեղ /յուրաքանչյուր ամիս միջինը 150 մարդ/ միջին ամսական 100 000 ՀՀ դրամ աշխատավարձով: |
29.12.2012թ. 29.12.2012թ. |
Կատարվել է 60118,8 հազ. ՀՀ դրամի ներդրում: Ապահովվել է աշխատատեղով 1893 մարդ/ամիս` 154546 ՀՀ դրամ աշխատավարձով: |
2.1.5. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:
Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով՝ որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 30 առևտրային կազմակերպություն:
Հաշվետու ժամանակաշրջանում նշված կազմակերպություններից`
ա) 5 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
բ) 3 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:
Ըստ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի պաշտոնական տեղեկատվության՝ Ծրագրում ընդգրկված ընկերություններից 2-ի՝ «Աշտարակի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ (ծածկագիր՝ 62106) և «Երևանի Ճոպանուղի» ԲԲԸ (ըստ Ծրագրի՝ «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «Ճոպանուղի» ստորաբաժանում) (ծածկագիր՝ 61140) գործունեությունը դադարեցված է:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում մարվել է շուրջ 42694.0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով՝ 4736.0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության գծով՝ 5660.0 հազար դրամ, աշխատավարձի գծով՝ 27337.0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 4961.0 հազար դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ 5-ում:
Աղյուսակ 5
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- |
Ընկերության (կազմակերպության) |
Հիմնադիրը |
Լուծարման մասին ՀՀ կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
80039 |
«Նաիրի» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա, |
Լուծարված է: |
2. |
20197 |
«Միջտնտշին» ՓԲԸ |
ՀՀ գյուղատնտեսության |
N 446-Ա, |
Լուծարված է: |
3. |
89 |
«Անալիտսարք» ԲԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա, 04.12.2003թ. |
Սնանկ: |
4. |
60351 |
«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա, 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
5. |
60216 |
Գորիսի հրուշակեղենի ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
6. |
62392 |
«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
7. |
20571 |
«Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 515-Ա, |
Սնանկ: |
8. |
5328 |
Իջևանի գլխավոր պանրագործարան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
9. |
11039 |
Փոքրաշենի բտման տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
10. |
11050 |
Արտամետի կերերի արտադրության տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
11. |
60214 |
«Հայջրշին» ՊՓԲԸ-ի Կապանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, |
Լուծարված է: |
12. |
60213 |
«Հայջրշին» ՊՓԲԸ-ի Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
13. |
60153 |
«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ |
Երևանի քաղաքապետարան |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
14. |
20904.10 |
«Բաղրամյանի նավթամթերք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 475-Ա, |
Սնանկ: |
15. |
62136 |
«Ջրհոս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 117-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
16. |
20376 |
«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
17. |
20581.1 |
«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
18. |
62421 |
«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 951-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
19. |
90006 |
«Նոր ներդրումներ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 227-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
20. |
60158 |
«Արարատառսպաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 891-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
21. |
62079 |
«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 891-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
22. |
80228 |
«Շենկառ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 997-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
23. |
90036 |
«Գեոկոմպլեքս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 997-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
24. |
21425 |
«Վարդենիսի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1172-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
25. |
21408 |
«Էջմիածնի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1172-Ա, |
Լուծարված է: |
26. |
90037 |
«Շինվերանորոգում» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 354-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
27. |
60154 |
«Գեղառսպաս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 144-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
28. |
60202 |
«Վայոց ձոր» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 927-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
29. |
30038 |
«Ավտոտրանսպորտի» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 929-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
30. |
90035 |
«Էկոսերվիս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 929-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Միներալ» ԴՓԲԸ |
Լուծարված է: | ||||
«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
2.2.1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
Հաշվետու ժամանակաշրջանում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակաշրջանում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 53,772 մլն դրամ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|