Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 206-Ա

 

«ՀՈՒՍՈ ՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 642,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գթության խոհանոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.05.21 N 423-Ա, 05.05.25 N 275-Ա)

2. «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 206-Ա որոշման

 

«ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված սույն ծրագրի իրականացումը կարևոր դեր կխաղա Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքների սոցիալական լարվածության թեթևացման գործընթացում։ Ծրագրի հիմնական նպատակներն են նվազեցնել շահառուների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան համայնքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով անձանց սոցիալական խոցելիությունը նրանց՝ օրական մեկ անգամ տաք, բարձր կալորիականությամբ սնունդ տրամադրելով «Գթության խոհանոց» ծրագրի բարեգործական ճաշարանում։ Նպաստել նրանց հոգեբանական վիճակի բարելավմանը՝ ստեղծելով պայմաններ՝ միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու և առօրյա հոգսերից մի փոքր կտրվելու համար, իսկ սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վիճակի թեթևացման նպատակով

տրամադրել անհրաժեշտ խնամքի ծառայություն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպություն, հասցե՝ Բադշթրասե 39-41, 70372 Շտուտգարտ, Գերմանիա.

2) Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտե (անհատ բարերարներ), հասցե՝ Էռլենհալդե 29, 73457 Էսսինգեն, Գերմանիա.

3) «Գթության խոհանոց» Երևանի ընկերական շրջան (անհատ բարերարներ), հասցե՝ Դրոյի 22/5, 0069 Երևան, Հայաստան։

4.

Ծրագիրը կատարողը

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի փողոց 22/5, 0069, ՀՎՀՀ՝

00903591)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Երևան քաղաք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

642,000,000 դրամ (որից ակնկալում ենք 467,627,428 դրամի հարկային արտոնություն)

7.

Բարեգործություն ստացողը

1) Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան քաղաքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, և սոցիալապես անապահով անձինք։ Ծրագրի շահառուներն ընտրվում են ըստ վերոնշյալ վարչական շրջանների կողմից ներկայացված ցուցակների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Երևան քաղաքում բնակվող անձանց շրջանում «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից անցկացված կարիքների գնահատման արդյունքների.

2) Երևանում ապրող սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցներ և հաշմանդամություն ունեցող ընդհանուր առմամբ 68 անձ՝ հետագայում մինչև 100 ավելացման հնարավորությամբ։ Շահառուներն ընդգրկվում են վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների և Միասնական

սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցությամբ։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Երևան քաղաքում 150 շահառուի համար նախատեսվում է իրականացնել «Գթության խոհանոց» բարեգործական ճաշարան ծրագիրը, որի շրջանակներում օրական մեկ անգամ շահառուները հնարավորություն կունենան ստանալու տաք, կալորիականությամբ հարուստ սննդամթերք: Միջոցառման իրականացման համար նախատեսվում է ձեռք բերել 57 տեսակի սննդամթերք, սարքավորումներ (սննդի մշակման սարքեր, սառնարաններ, սառցեխցիկներ, խոհանոցային վառարաններ, լվացքի մեքենաներ և այլն), գրասենյակային պարագաներ, տնտեսական պարագաներ, մեքենայի վառելիք և յուղ, շարժամիջոցների պահպանման և սպասարկման ծառայություն, աուդիտորական ծառայություն, հոգալ կոմունալ ծառայությունները (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կապի ծառայություններ), իրականացնել շենքի և տարածքի սպասարկում և վերանորոգում, ինչպես նաև նախատեսվում է հումանիտար բեռի ներմուծում, որն իր մեջ կներառի բացառապես նոր կենցաղային տեխնիկա, կանացի և տղամարդու հագուստ, կոշիկներ, տնտեսական ապրանքներ: Միջոցառումն իր մեջ ունի նաև արտակարգ իրավիճակներում արձագանքելու ծառայություն, մասնավորապես դաշտային խոհանոցի միջոցով արտակարգ իրավիճակներում պատահարից տուժած բնակչությանը և տեղում աշխատող փրկարարական և կամավորական ուժերի համար սննդի կազմակերպում դաշտային պայմաններում, որի շրջանակներում նախատեսվում է դաշտային խոհանոց սարքի համար վրանների և պահեստամասերի ներմուծում: Դաշտային խոհանոց թիմի տեղափոխման և համապատասխան գնումների իրականացման համար ներմուծվելու է մեկ մարդատար մեքենա, իսկ դաշտային խոհանոց սարքը և օժանդակ միջոցները (վրաններ և անհրաժեշտ պարագաներ) տեղափոխելու համար ներմուծվելու է՝ մեկ բեռնատար ավտոմեքենա: Իրականացվելու է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 472,000,000 դրամի չափով (որից ակնկալում ենք 407,627,428 դրամի հարկային արտոնություն).

2) Երևան քաղաքում բնակվող սոցիալապես անապահով, միայնակ, տեղաշարժման դժվարություններ ունեցող 68 անձի կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական օգնություն իրենց հասցեներում՝ սոցիալական սպասարկողի, բուժքրոջ և սոցիալական աշխատողի կողմից: Նախատեսվում է նաև տարեկան մի քանի անգամ նրանց համար կազմակերպել սոցիալական տարբեր միջոցառումներ և էքսկուրսիաներ՝ դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Իրականացվելու է 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 170,000,000 դրամի

չափով (որից ակնկալում ենք 60,000,000 դրամի հարկային արտոնություն):

10.

Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդամթերքի ձեռքբերում՝ 243,243,000 դրամ.

2) խոհանոցային գույքի և սարքավորումների ձեռքբերում՝ 8,190,000 դրամ.

3) ավտոմեքենայի վառելիքի և յուղի ձեռքբերում՝ 29,250,000 դրամ.

4) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 1,755,000 դրամ.

5) տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 7,020,000 դրամ.

6) շենքի և տարածքի սպասարկման, վերանորոգման ծառայությունների ձեռքբերում՝ 11,700,000 դրամ.

7) ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություն՝ 8,775,000 դրամ.

8) կոմունալ ծառայություններ՝ 29,250,000 դրամ,

9) աուդիտորական ծառայություններ՝ 14,625,000 դրամ.

10) կենցաղային տեխնիկայի, կանացի և տղամարդու հագուստի, կոշիկների, տնտեսական ապրանքների ներմուծում (բացառապես նոր)՝ 15,500,000 դրամ.

11) մեկ բեռնատար և մեկ մարդատար մեքենաների ներմուծում՝ 5,351,550 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) խոհանոցային գույքի և սարքավորումների ձեռքբերում՝ 8,190,000 դրամ.

2) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 29,250,000 դրամ.

3) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 1,755,000 դրամ.

4) տնտեսական պարագաներ՝ 7,020,000 դրամ.

5) ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություն՝ 8,775,000 դրամ.

6) աուդիտորական ծառայություններ՝ 14,625,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն (տրամադրում է ծրագրում ընդգրկվելիք շահառուների ցանկը).

2) Երևանի քաղաքապետարանը (տրամադրում է ծրագրում ընդգրկվելիք շահառուների ցանկը).

3) «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի գործունեության ոլորտին առնչվող և նույն ոլորտում իրենց գործունեությունը ծավալող միջազգային (Գերմանական կարմիր խաչ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, Գերմանիայի միջազգային զարգացման ընկերություն) և տեղական հասարակական կազմակերպություններ («Լիարժեք կյանք», «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպություններ, Հայկական կարմիր խաչի ընկերություն և

այլոք)։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 18.05.21 N 423-Ա, 05.05.25 N 275-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ