Basic information
Number
N 476-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.04.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2025
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.04.2025
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.04.2025
Effective date
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2025 թվականի N 476-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 22-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

2. Սույն որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության բյուջետային գլխավոր կարգադրիչներին 2025 թվականի պետական բյուջեի փաստացի ձևավորված տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին տրամադրվում են միայն կապիտալ ծախսերի գծով 2024 թվականին ստանձնված, սակայն 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փաստացի չիրականացված պայմանագրային պարտավորությունը ֆինանսավորելու նպատակով:

3. Սահմանել, որ պայմանագրային պարտավորությունների ֆինանսավորման նպատակով տրամադրված գումարները չեն կարող վերաբաշխվել այլ ուղղություններով և պետք է ծախսվեն ընթացիկ տարվա ընթացքում:

4. Հույժ գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 476-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2025 թվական: