Basic information
Number
ՆՀ-177
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (24.11.1992-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1992/23 (1027) 15 դեկտեմբեր,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
24.11.1992
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
24.11.1992
Effective date
24.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերակառուցման նպատակով որոշում եմ.

1. Վերացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանին նշանակել գլխավոր սպայակույտի պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պարտականություններից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

24 նոյեմբերի 1992 թ.

ՆՀ-177